Ագուերո. «Մեսիի հետ խաղալու հույսով էի տեղափոխվել «Բարսելոնա» - VNews
Բաժիններ

Ագուերո. «Մեսիի հետ խաղալու հույսով էի տեղափոխվել «Բարսելոնա»

Ագուերո Մեսի - Ագուերո. «Մեսիի հետ խաղալու հույսով էի տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է կատալոնական ակումբ տեղափոխության, Լիոնել Մեսիի հեռանալու մասին:

Հարցին, թե արդյոք փոշմանե՞լ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելու համար, Ագուերոն պատասխանել է. «Ո՛չ: Եկեք անկեղծ լինենք՝ ո՞վ չի ցանկանում խաղալ «Բարսելոնայում»: Կարծում եմ՝ ֆուտբոլիստների մեծ մասը կցանկանար խաղալ «Բարսելոնայում»՝ անկախ նրանից՝ թիմը լա՞վ վիճակում է, թե՞ վատ:

Ես եկա Մեսիի հետ խաղալու հույսով, որ կարող ենք լավ թիմ կազմել, ու ակումբը նույնպես դա էր ցանկանում: Երբ զանգ ստացա, մտածեցի. «Ինձ աշխատավարձը չի հետաքրքրում. ես լավ եմ զգում ու կարող եմ հնարավորին չափ օգնել թիմին»:

ՄԵՍԻԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ապշած էի: Շատ վատ պահ էր: Երբ իմացա, չէի հավատում: Նրան այցելության գնացի, փորձեցի օգնել, որ մոռանա կատարվածը: Նա ծանր հոգեվիճակում էր, ու ես փորձում էի նրան օգնել՝ պատմելով կիբերսպորտի իմ թիմի մասին»,- ասել է Ագուերոն El Pais-ի հետ զրույցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Զլատանն ասել է՝ ով էր արժանի «Ոսկե գնդակին»

Կրիշտիանու Ռոնալդուի մեկնաբանությունը Մեսիի «անարդար» «Ոսկե գնդակի» մասին գրառմանը

France Football-ի գլխավոր խմբագիր. «Ես քվեարկել եմ Լևանդովսկիի օգտին»

ESPN. Տարվա լավագույն հարձակվողները, կենտրոնականները

Պիկե. «Չավին որպես գլխավոր մարզիչ ինձ վրա մեծ ճնշում է գործադրում»

ՊՍԺ-ն ու «Սիթին» ֆավորիտ են Հալանդի տրանսֆերի համար մղվող պայքարում

Մեսին՝ «Ոսկե գնդակի» մասին. «Սա շատ, շատ յուրահատուկ մրցանակ է»

«Բավարիա» – «Բարսելոնա» և ևս 3 հանդիպում կանցկացվի առանց հանդիսականների

Գվարդիոլա. «Երբեք չենք կարող ասել, որ Մեսին անարդարացիորեն է հաղթել «Ոսկե գնդակը»

«Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Մեսին արժանի չէր «Ոսկե գնդակին». կա 3 պատճառ

«Ոսկե գնդակ». Քվեարկության արդյունքները՝ ըստ միավորների

Մատեուսը՝ «Ոսկե գնդակի» մասին. «Այլևս չեմ ընկալում այս աշխարհը»

Մեսի. «Չեմ մտածում 8-րդ «Ոսկե գնդակի» մասին»

«Բարսելոնան» մեկ բառով է արձագանքել Մեսիի 7-րդ «Ոսկե գնդակին» (տեսանյութ)

«Բավարիան»՝ Լևանդովսկիին. «Միևնույն է, մեզ համար դու լավագույնն ես»

Մեսիի պատվին Էյֆելյան աշտարակը հատուկ լուսավորվել է, Շայո պալատի պատին ցուցադրվել է նրա լուսանկարը (տեսանյութ)