Ահա, թե ինչպես է «ճախրում» Կապառոսի թիմը․ Հայաստանի հավաքականի նվաճման միջազգային արձագանքերը - VNews
Բաժիններ

Ահա, թե ինչպես է «ճախրում» Կապառոսի թիմը․ Հայաստանի հավաքականի նվաճման միջազգային արձագանքերը

31.03.2021 Armenia 3 2 Romania 29 scaled - Ահա, թե ինչպես է «ճախրում» Կապառոսի թիմը․ Հայաստանի հավաքականի նվաճման միջազգային արձագանքերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 23:03

-

-

Հայաստանի հավաքականի խելահեղ մեկնարկը Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում շշմեցրել է հայտնի լրատվամիջոցներին։ Հեղինակավոր կայքերը մեկը մյուսին հերթ չտալով՝ խոսում են մեր ընտրանու բացառիկ հաղթարշավի, Խոակին Կապառոսի կատարած աշխատանքի ու J խմբի անակնկալ առաջատարի մասին։ Ամբողջացրել ենք միջազգային մամուլի ու ֆուտբոլային դեմքերի արձագանքը Հայաստանի հավաքականի նվաճմանը։

Whoscored-ը մեր ընտրանու հաղթանակից հետո գրել է․

«Հայաստանը Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային երեք խաղերում հաղթանակ տարած 4 հավաքականներից մեկն է Եվրոպայում։ Նրանք հասան այս նվաճմանն անգամ առանց իրենց աստղի՝ Հենրիխ Մխիթարյանի»։

https://twitter.com/WhoScored/status/1377533692235673602?s=20

Ֆրանսիական մարզական L’Equipe ամսագրին, կարծես թե, ամենից շատ տպավորել են երկրպագուները․

«Խելահեղ ավարտ Հայաստանի ու Ռումինիայի հավաքականների խաղի վերջում։ Ու ի՜նչ մթնոլորտ էր տրիբունաներում»։

Հեղինակավոր ESPN հեռուստաալիքի թվիթերյան էջը ևս չի կարողացել անտարբեր անցնել մեր ընտրանու հաջողությամբ։ Նրանք տեղադրել են J մրցաշարային աղյուսակն ու գրել․

«Սրանք իրական դիրքերն են»։

Իսպանական EFE լրատվական գործակալությունը ևս անդրադարձել է մեր ընտրանու նվաճմանը։ Այս կապակցությամբ նրանց գրառման մեջ մասնավորապես ասված է․

«Գերմանիան պարտվում է Հյուսիսային Մակեդոնիային, ինչից հետո Հայաստանի հավաքականը J խմբի ականավոր առաջատարն է։ Ահա, թե ինչպես է ճախրում Կապառոսի թիմը»։

https://twitter.com/EFEdeportes/status/1377366603906514945?s=20

Հայաստանի հավաքականի հանդիպմանը հետևում էին նաև մեր ընտրանու խաղացողների ակումբներից։ Էդուարդ Սպերցյանի ֆանտաստիկ նորամուտին անդրադարձել են թե՛ «Կրասնոդար-2»-ը, թե՛ «Կրասնոդարը»։

«Էդո՜։ Ընդամենը 11 րոպե պահանջվեց Էդուարդ Սպերցյանին Հայաստանի հավաքականում առաջին գոլը խփելու համար։ Դուրս գալով փոխարինման երկրորդ կեսի սկզբում՝ Էդիկը 56-րդ րոպեին բացեց հաշիվը Ռումինիայի դեմ խաղում»,-Սպերցյանի՝ ՀՖՖ-ի տեղադրած լուսանկարող կիսվել ու գրել է «Կրասնոդարի» երկրորդ թիմի Twitter-ի էջը։

https://twitter.com/FCKrasnodar2/status/1377315047593103365?s=20

Հիմնական թիմն էլ կիսվել է այս գրառմամբ ու գրել․

«Էդիկը դուրս եկավ, Էդիկը խփեց։ Խփեց առաջին գոլը Հայաստանի հավաքականում։ Բրավո՜»։

https://twitter.com/FCKrasnodar/status/1377315803763249153?s=20

Ռուսաստանից դրական արձագանքները շատ էին։ Матч ТВ-ի հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը խաղից հետո Twitter-ի իր էջում գրել է․

«Հայերին հիմա դրական էմոցիաներ շատ են պետք։ Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականին այսպիսի կրքի ու ուրախության համար»։

Հավաքականի խաղը բարձր է գնահատել նաև Матч ТВ-ի մեկնաբան Կոնստանտին Գենիչը։

«Հայաստանը՝ թոփ»,-գրել է ռուս մեկնաբանը Twitter-ում։

https://twitter.com/GenichK/status/1377318240318283782?s=20

Վերադառնանք մարզական մամուլի գլխագրերին։ Իսպանական AS պարբերականը ևս չէր կարող անտարբեր անցնել իսպանացի մարզչի գլխավորությամբ հրաշքներ գործող Հայաստանի հավաքականի կողքով։ Մեր տրիումֆի հետքերով AS-ը գրում է․

«Կապառոսի Հայաստանը նայում է Աշխարհի առաջնությանը՝ որպես խմբի առաջատար։ Ամբողջական տրիումֆ ու խմբի առաջատար․ ահա այսպես է աշխարհի գավաթի ուղևորության առաջին հատվածը եզրափակում Կապառոսի թիմը։ Նրանք հաղթել են Իսլանդիային (2-0), Լիխտենշտեյնին (1-0) հիմա էլ հաղթեցին Ռումինիային։ Ու Գերմանիայի պարտությունը (Հյուսիսային Մակեդոնիայից) ձեռնտու էր նրանց Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու նպատակի համար»։

Մեր ընտրանին

Բավականին համարձակ կարծիք է հայտնել իսպանական COPE ռադիոկայանի լրագրող Խոսե Մանուել Օլիվան։ Նա, կարծես, Կապառոսի մեծ երկրպագու է, ու գտնում է, որ Հայաստանի հավաքականի նվաճումները կարող են խանգարել Գերմանիային․

«Կապառոսի հրաշքը Հայաստանում կարող է Գերմանիային դուրս թողնել Աշխարհի առաջնությունից։ Կապառոսի մեկ տարին Հայաստանի հավաքականում նոր է լրացել։ Նախկին Խորհրդային Միության այս երկիրը՝ Հայաստանը, երբեք չի փայլել ֆուտբոլով։ Սակայն նրանք աշխարհի ամենակրոնական երկրներից մեկն են ու նրանք հավատում են հրաշքներին, ու մասնավորապես այն հրաշքին, որ Խոակին Կապառոսն է աշխատում ազգային հավաքականում»,-գրել է Օլիվան golsmedia.com կայքում։

Իսպանական մեկ այլ հեղինակավոր լրատվամիջոց Diario Sport-ը ևս մեր ընտրանու տպավորիչ հաղթանակներում կարևորում է Խոակին Կապառոսի դերակատարումը․

«Հայաստանում արդեն նկատելի է Կապառոսի ազդեցությունը, որը երազում է մեկնել Աշխարհի առաջնություն։ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի երեք խաղերում նրանք երեք հաղթանակ ունեն ու այդ ամենն արել են առանց իրենց աստղ Հենրիխ Մխիթարյանի։ Խոակին Կապառոսի Հայաստանի հավաքականի արդյունքները խոսուն են։ 9 խաղում նա 6 հաղթանակ է տարել, 2 ոչ-ոքի գրանցել ու մեկ պարտություն կրել, այն էլ նորամուտի խաղում։ Վատ չէ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 99-րդ տեղը զբաղեցնող թիմի համար»։

https://twitter.com/sport/status/1377571440950665224?s=20

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ապաքինումը դրական դինամիկա ունի

Չելոյանց. «Սխալվել եմ Կապառոսի հարցում»

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին

4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ հավաքական, որը ընտրական փուլում խաղացել էր Հայաստանի հետ

Հարոյանը ժամանել է «Կադիսի» մարզաբազա (ֆոտո)

Մելիքբեկյան. «Հասել ենք մի կետի, երբ պատրաստ ենք քայլ անել հայտնվելու եվրոպական ուժեղագույնների շարքում»

«Սուպեր երջանիկ եմ՝ այս հիասքանչ երկիրը ներկայացնելու համար». Կապառոս

Կապառոսը երկարաձգեց պայմանագիրը Հայաստանի հավաքականի հետ

Հայկական «դարձող» ակումբ. ինչու հայերը պետք է ուշադիր հետևեն արտասահմանյան թիմին

Հայաստան, Պորտուգալիա և մտափոխվող ակումբներ. կայունություն փնտրող Սարգիս Շահինյանը

Հայաստանի հավաքականի հիմնական մրցակիցներից մեկի մարզիչը հեռանում է իր պաշտոնից

Նորվեգիան չի բոյկոտի ԱԱ-2022-ը

Գերմանիա – Հայաստան խաղի անցկացման վայրը

Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև