Airthings Masters. Լևոն Արոնյանը շահեց քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղը - VNews
Բաժիններ

Airthings Masters. Լևոն Արոնյանը շահեց քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղը

Airthings Masters արագ շախմատի առցանց մրցաշարում այսօր կայացան քառորդ եզրափակիչ առաջին մրցախաղերը: Մասնակիցները միմյանց հետ 2 մրցախաղ կանցկացնեն, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է արագ շախմատի 4 պարտիայից:

Քառորդ եզրափակչում Լևոն Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան է, որը նախնական փուլում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը:

Մրցակիցների առաջին պարտիան, որում Արոնյանը խաղում էր սևերով, 36-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա 2-րդ պարտիայում սպիտակներով խաղացող Լևոնը 38-րդ քայլին հաղթանակ տոնեց:

Հաջորդ երկու պարտիաներն ավարտելով ոչ-ոքի, Արոնյանը 2,5-1,5 հաշվով շահեց առաջին մրցախաղը: Վաղը կկայանա մրցակիցների 2-րդ մրցախաղը, որից հետո հայտնի կդառնա կիսաեզրափակչի մասնակիցը:

Հայկ Մարտիրոսյանը 3 լավագույններից մեկն էր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը ստացել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչումի վկայական

Լա՞վ գիտեք Լեվոն Արոնյանին. VNews-ի Quiz-ը

«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 տեղով

«Արոնյանը չի փոխել ազգությունը». ՖԻԴԵ-ի արձագանքը՝ Արոնյանի որոշմանը

«Սա մեծ կորուստ է». Լպուտյանը՝ Արոնյանի որոշման մասին

Լևոն Արոնյանը հեռացավ Հայաստանի հավաքականից. նա կխաղա ԱՄՆ-ի կազմում

Արոնյանը պարտվեց ու բավարարվեց 5000 դոլարով

Լևոն Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում

«Լևոնը հազարապատիկ բարձր վարձատրությամբ բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում». Արոնյանի մայր

Արոնյանը քառորդ եզրափակչում կհանդիպի ուժեղ մրցակցի

Լևոն Արոնյանի ընկերուհի. «Ժողովրդի մի մասը, ապատեղեկատվությամբ ուղղորդված, ուրանում է ազգի նվիրյալներին»

Լևոն Արոնյանը բարելավեց դիրքերը

Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյանը հեռանո՞ւմ է Հայաստանի հավաքականից