-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Թեյմուր Ռաջաբովի հետ Airthings Masters արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակիչ առաջին մրցախաղն անհաջող դասավորվեց Լևոն Արոնյանի համար: Առաջին 3 պարտիաներն ավարտելով ոչ-ոքի, Արոնյանը 4-րդ պարտիայում սպիտակներով 48-րդ քայլին պարտություն կրեց:
Գլխավոր մրցանակի՝ 60 հազար դոլար պարգևավճարի բախտը կվճռվի վաղը կայանալիք 2-րդ մրցախաղում: Եթե Արոնյանին հաջողվի հաղթել Ռաջաբովին, ապա մրցակիցները կայծակնային շախմատի երկու պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն, իսկ հարկ եղած դեպքում հաղթողը կորոշվի «արմագեդոնում»: Հակառակ դեպքում հայ շախմատիստը կզբաղեցնի 2-րդ տեղը՝ բավարարվելով 40 հազար դոլար պարգևավճարով:
3-րդ տեղի համար կայացած Դանիլ Դուբովի և Մաքսիմ Վաշիե-Լագրավի առաջին մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2: Ընդ որում Դուբովն առաջին երկու պարտիաներում էլ հաղթել էր: Սակայն Մաքսիմ Վաշիե-Լագրավին հաջողվեց շահել հաջորդ երկու պարտիաներն ու հավասարեցնել հաշիվը: Վաղը կկայանա նրանց 2-րդ մրցախաղը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո