Airthings Masters. Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղն ու արժանացավ 40 հազար դոլար պարգևավճարի - VNews
Բաժիններ

Airthings Masters. Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղն ու արժանացավ 40 հազար դոլար պարգևավճարի

Airthings Masters արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակիչ 2-րդ մրցախաղում Լևոն Արոնյանին այդպես էլ չհաջողվեց ռևանշի հասնել Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ նախորդ օրը կրած պարտության դիմաց և լրացուցիչ մրցախաղում վճռելու գլխավոր մրցանակի՝ 60 հազար դոլար պարգևավճարի բախտը:

Առաջին պարտիայում գրանցվեց ոչ-ոքի, իսկ 2-րդում Արոնյանը սևերով 62-րդ քայլին պարտություն կրեց: 3-րդ պարտիայում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին, ինչն էլ վճռեց մրցակցության ելքը: Պայքարը դադարեցվեց, քանի որ նույնիսկ վերջին՝ 4-րդ պարտիայում հաղթելու դեպքում 2-րդ մրցախաղը կավարտվեր ոչ-ոքի: Իսկ Ռաջաբովը շնորհիվ առաջին մրցախաղում տոնած հաղթանակի, արդեն դարձել էր մրցաշարի հաղթող:

Լևոն Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ բավարարվելով 40 հազար դոլար պարգևավճարով: Ինչ խոսք, Ռաջաբովից կրած պարտությունը ցավալի է, սակայն ընդհանուր առմամբ Արոնյանն այս մրցաշարում շատ ավելի հաջող հանդես եկավ, քան Champions Chess Tour-ի նախորդ մրցաշարում, որում պայքարից դուրս էր մնացել քառորդ եզրափակչից՝ զիջելով Յան Նեպոմնյաշչնուն:

3-րդ տեղի համար պայքարում Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2-րդ մրցախաղում 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Դանիլ Դուբովին և արժանացավ 25 հազար դոլար պարգևավճարի: Նրանց առաջին մրցախաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 2-2: Դուբովը կստանա 15 հազար դոլար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը ստացել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչումի վկայական

Լա՞վ գիտեք Լեվոն Արոնյանին. VNews-ի Quiz-ը

«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 տեղով

«Արոնյանը չի փոխել ազգությունը». ՖԻԴԵ-ի արձագանքը՝ Արոնյանի որոշմանը

«Սա մեծ կորուստ է». Լպուտյանը՝ Արոնյանի որոշման մասին

Լևոն Արոնյանը հեռացավ Հայաստանի հավաքականից. նա կխաղա ԱՄՆ-ի կազմում

Արոնյանը պարտվեց ու բավարարվեց 5000 դոլարով

Լևոն Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում

«Լևոնը հազարապատիկ բարձր վարձատրությամբ բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում». Արոնյանի մայր

Արոնյանը քառորդ եզրափակչում կհանդիպի ուժեղ մրցակցի

Լևոն Արոնյանի ընկերուհի. «Ժողովրդի մի մասը, ապատեղեկատվությամբ ուղղորդված, ուրանում է ազգի նվիրյալներին»

Լևոն Արոնյանը բարելավեց դիրքերը

Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյանը հեռանո՞ւմ է Հայաստանի հավաքականից