-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Տարեմուտին Airthings Masters արագ շախմատի առցանց մրցաշարում կայացան կիսաեզրափակիչ առաջին մրցախաղերը:
Լևոն Արոնյանը հաղթանակով սկսեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղը՝ սևերով 67-րդ քայլին պարտության մատնելով մրցակցին:
Հաջորդ 2 պարտիաները խաղաղ ելք ունեցան: Իսկ մրցախաղի վերջին՝ 4-րդ պարտիայում Արոնյանը կրկին գերազանց խաղաց՝ այս անգամ հաղթելով սպիտակներով: Այսպիսով, կիսաեզրափակիչ առաջին մրցախաղը Լևոնը շահեց 3-1 հաշվով:
Վաղը կկայանա մրցակիցների 2-րդ մրցախաղը: Նույնիսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում Արոնյանը եզրափակչի ուղեգիր կնվաճի:
Կիսաեզրափակչի մյուս մրցախաղում Թեյմուր Ռաջաբովը 3-1 հաշվով հաղթեց Դանիլ Դուբովին: Վաղը նրանք կանցկացնեն 2-րդ մրցախաղը:
Հայկ Մարտիրոսյանը 3 լավագույններից մեկն էր
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո