Airthings Masters. Լևոն Արոնյանը պահպանեց տեղն առաջատարների խմբում - VNews
Բաժիններ

Airthings Masters. Լևոն Արոնյանը պահպանեց տեղն առաջատարների խմբում

Այսօր կայացան Champion Chess Tour-ի 2-րդ՝ Airthings Masters արագ շախմատի առցանց մրցաշարի 5-8-րդ տուրերի մրցախաղերը:

Լևոն Արոնյանը, որ մեկնարկային 4 տուրից հետո մրցաշարի 5 առաջատարներից մեկն էր, խաղաղասիրաբար էր տրամադրված: Նա անցկացրած բոլոր 4 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի՝ միավորը կիսելով Յան Նեպոմնյաշչնու, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Ուեսլի Սոյի և Թեյմուր Ռաջաբովի հետ:

8 տուրից հետո Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի, Թեյմուր Ռաջաբովի, Մագնուս Կառլսենի և Դանիլ Դուբովի հետ 4,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վաղն անցկացվելիք 3 տուրերի մրցախաղերով կավարտվի մրցաշարի նախնական փուլը, որի արդյունքներով 8 ուժեղագույն շախմատիստները կշարունակեն պայքարը՝ քառորդ եզրափակչի զույգեր կազմելով:

Ավարտական 3 տուրերում Արոնյանը հաջորդաբար կմրցի Պենտալա Հարիկրիշնայի, Դանիլ Դուբովի և Դավիդ Անտոն Գիխարոյի հետ:

Շանթ Սարգսյանը՝ շախմատի ակադեմիայի գավաթակիր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը ստացել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչումի վկայական

Լա՞վ գիտեք Լեվոն Արոնյանին. VNews-ի Quiz-ը

«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 տեղով

«Արոնյանը չի փոխել ազգությունը». ՖԻԴԵ-ի արձագանքը՝ Արոնյանի որոշմանը

«Սա մեծ կորուստ է». Լպուտյանը՝ Արոնյանի որոշման մասին

Լևոն Արոնյանը հեռացավ Հայաստանի հավաքականից. նա կխաղա ԱՄՆ-ի կազմում

Արոնյանը պարտվեց ու բավարարվեց 5000 դոլարով

Լևոն Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում

«Լևոնը հազարապատիկ բարձր վարձատրությամբ բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում». Արոնյանի մայր

Արոնյանը քառորդ եզրափակչում կհանդիպի ուժեղ մրցակցի

Լևոն Արոնյանի ընկերուհի. «Ժողովրդի մի մասը, ապատեղեկատվությամբ ուղղորդված, ուրանում է ազգի նվիրյալներին»

Լևոն Արոնյանը բարելավեց դիրքերը

Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյանը հեռանո՞ւմ է Հայաստանի հավաքականից