Airthings Masters. Լևոն Արոնյանը 5 առաջատարներից մեկն է - VNews
Բաժիններ

Airthings Masters. Լևոն Արոնյանը 5 առաջատարներից մեկն է

Այսօր մեկնարկեց Champion Chess Tour-ի 2-րդ՝ Airthings Masters արագ շախմատի առցանց մրցաշարը: Այն անցկացվելու է 2 փուլով: 12 մասնակիցները նախ շրջանաձև մրցակարգով կորոշեն 8 ուժեղագույններին, որոնք էլ հետագայում նոկաուտ համակարգով կվիճարկեն գլխավոր մրցանակը:

Լևոն Արոնյանը հաջող հանդես եկավ այսօր կայացած մեկնարկային 4 մրցախաղերում: Առաջին տուրում Լևոնը սևերով 61-րդ քայլին հաշտություն կնքեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

2-րդ տուրը հաղթական էր Արոնյանի համար, որը սպիտակներով 40-րդ քայլին պարտության մատնեց Անիշ Գիրիին: 3-րդ տուրում շատ արագ՝ 18-րդ քայլին ոչ-ոքի խաղալով Ալեքսանդր Գրիշչուկի հետ, Արոնյանը հաջորդ մրցախաղում սպիտակներով 35-րդ քայլին հաշտություն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ:

4 տուրից հետո Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի, Թեյմուր Ռաջաբովի և Դանիլ Դուբովի հետ 2,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը ստացել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչումի վկայական

Լա՞վ գիտեք Լեվոն Արոնյանին. VNews-ի Quiz-ը

«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 տեղով

«Արոնյանը չի փոխել ազգությունը». ՖԻԴԵ-ի արձագանքը՝ Արոնյանի որոշմանը

«Սա մեծ կորուստ է». Լպուտյանը՝ Արոնյանի որոշման մասին

Լևոն Արոնյանը հեռացավ Հայաստանի հավաքականից. նա կխաղա ԱՄՆ-ի կազմում

Արոնյանը պարտվեց ու բավարարվեց 5000 դոլարով

Լևոն Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում

«Լևոնը հազարապատիկ բարձր վարձատրությամբ բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում». Արոնյանի մայր

Արոնյանը քառորդ եզրափակչում կհանդիպի ուժեղ մրցակցի

Լևոն Արոնյանի ընկերուհի. «Ժողովրդի մի մասը, ապատեղեկատվությամբ ուղղորդված, ուրանում է ազգի նվիրյալներին»

Լևոն Արոնյանը բարելավեց դիրքերը

Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյանը հեռանո՞ւմ է Հայաստանի հավաքականից