-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լևոն Արոնյանը շարունակեց գերազանց ելույթները Airthings Masters արագ շախմատի առցանց մրցաշարում՝ հաղթող ճանաչվելով Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ կիսաեզրափակիչ մրցախաղում:
Գլխավոր մրցանակի՝ 60 հազար դոլար պարգևավճարի համար եզրափակիչ մրցախաղում Լևոն Արոնյանը սկզբունքային մրցավեճում կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Այդ մրցախաղերը կկայանան հունվարի 2-ին և 3-ին: Եզրափակչում պարտված շախմատիստին բաժին կհասնի 40 հազար դոլար պարգևավճար:
Լևոն Արոնյանը շահեց նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ կիսաեզրափակիչ 2-րդ մրցախաղը: Առաջին երկու պարտիաներում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: 3-րդ պարտիայում Արոնյանը սպիտակներով 113-րդ քայլին հաղթանակ տոնեց ու վճռեց մրցակցության ելքը: Նախատեսված 4-րդ պարտիայի անցկացումն այլևս անիմաստ էր, քանի որ առաջին մրցախաղում Լևոնը հաղթել էր 3-1 հաշվով:
Թեյմուր Ռաջաբովն էլ, որ առաջին մրցախաղում 3-1 հաշվով հաղթել էր Դանիլ Դուբովին, երկրորդ մրցախաղի առաջին երկու պարտիաները շահելով, վճռեց մրցակցության ելքը:
Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Դանիլ Դուբովը կվիճարկեն 3-րդ տեղը: Այդ մրցախաղում հաղթողը կստանա 25 հազար դոլար, պարտվողը՝ 15 հազար:
Լևոն Արոնյան. «Հրաշքներ լինում են»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո