Airthings Masters. Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում - VNews
Բաժիններ

Airthings Masters. Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում

Ավարտական 3 տուրերի մրցախաղերով այսօր վերջնագիծը հատեց Champion Chess Tour-ի 2-րդ՝ Airthings Masters արագ շախմատի առցանց մրցաշարի նախնական փուլը, որի արդյունքներով որոշվեցին քառորդ եզրափակչի մասնակիցները:

Լևոն Արոնյանը Պենտալա Հարիկրիշնայի և Դանիլ Դուբովի հետ պարտիաներն ավարտեց ոչ-ոքի, իսկ ավարտական տուրում Դավիդ Անտոն Գիխարոյի հետ մրցախաղում կրեց մրցաշարում միակ պարտությունը:

Այսպիսով, նախնական փուլն Արոնյանն ավարտեց 6-րդ տեղում՝ 11 հնարավորից վաստակելով 5,5 միավոր և իրավունք ստացավ պայքարը շարունակելու քառորդ եզրափակչում:

6,5-ական միավորով առաջատար եռյակը կազմեցին Մագնուս Կառլսենը, Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան: 6-ական միավորով հաջորդ տեղերում են Յան Նեպոմնյաշչնին ու Թեյմուր Ռաջաբովը: Պայքարը կշարունակեն նաև 5-ական միավորով 7-8-րդ տեղերը զբաղեցրած Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Դանիլ Դուբովը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը ստացել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչումի վկայական

Լա՞վ գիտեք Լեվոն Արոնյանին. VNews-ի Quiz-ը

«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանն առաջադիմել է 1 տեղով

«Արոնյանը չի փոխել ազգությունը». ՖԻԴԵ-ի արձագանքը՝ Արոնյանի որոշմանը

«Սա մեծ կորուստ է». Լպուտյանը՝ Արոնյանի որոշման մասին

Լևոն Արոնյանը հեռացավ Հայաստանի հավաքականից. նա կխաղա ԱՄՆ-ի կազմում

Արոնյանը պարտվեց ու բավարարվեց 5000 դոլարով

Լևոն Արոնյանը պարտվեց քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում

«Լևոնը հազարապատիկ բարձր վարձատրությամբ բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում». Արոնյանի մայր

Արոնյանը քառորդ եզրափակչում կհանդիպի ուժեղ մրցակցի

Լևոն Արոնյանի ընկերուհի. «Ժողովրդի մի մասը, ապատեղեկատվությամբ ուղղորդված, ուրանում է ազգի նվիրյալներին»

Լևոն Արոնյանը բարելավեց դիրքերը

Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյանը հեռանո՞ւմ է Հայաստանի հավաքականից