Ակումբային ֆուտբոլը վերադառնում է կարևոր խաղերով․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 12-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Ակումբային ֆուտբոլը վերադառնում է կարևոր խաղերով․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 12-րդ տուրին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԱՐԱՐԱՏ»

21 նոյեմբերի, ժ.14:30, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

32 խաղ«Ալաշկերտը» հաղթել է  19 անգամ, «Արարատը»՝ 7, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 54-36

«Ալաշկերտ»՝ 2-րդ տեղ (12 միավոր), «Արարատ»՝ 5-րդ տեղ (10 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Ընթացիկ առաջնությունում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու: Նրանց միջև առաջին շրջանի հանդիպումը պետք է կայանար 3-րդ տուրում, սակայն հետաձգվել էր «Ալաշկերտի»՝ «Ռենովայի» հետ Եվրոպա լիգայի մրցախաղի հետևանքով և նշանակվել հոկտեմբերի 22-ին: Սակայն այդ խաղն էլ չէր կայացել, քանի որ «Ալաշկերտի» մի խումբ ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

2․ «Ալաշկերտը» վերջին 4 հանդիպումներում անպարտելի է՝ վաստակելով 8 միավոր: Ընդ որում առաջին երկու խաղերում Օգնեն Չանչարևիչը դարպասն անառիկ էր պահել:

3․ «Արարատն» առաջնության վերջին 4 հանդիպումներում 7 միավոր է վաստակել: Նախորդ խաղում արարատցիներն աչքի ընկան բարձր արդյունավետությամբ՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Շիրակի» դարպասը:

4․ Նախորդ մրցաշրջանում «Արարատին» այդպես էլ չհաջողվեց հաղթել «Ալաշկերտին»՝ կրելով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Մրցակիցների միջև կայացած վերջին 5 հանդիպումներում «Արարատն» ընդամենը 2 միավոր է վաստակել: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ արարատցիները տոնել են 2018թ. դեկտեմբերի 2-ին Գոռ Պողոսյանի խփած միակ գոլի շնորհիվ: Իսկ մինչ այդ մրցակիցների միջև կայացած նախորդ 13 հանդիպումներն էլ ավարտվել էին ալաշկերտցիների օգտին:

5․ «Արարատն» այս խաղում կարող է հաճելի հոբելյան նշել, եթե 2 անգամ գրավի «Ալաշկերտի» դարպասը: 2-րդ գոլը կլինի Բարձրագույն խմբում «Արարատի» խփած 1200-րդ գնդակը:

Իսկ եթե Ուրոշ Նենադովիչին հաջողվի գրավել «Ալաշկերտի» դարպասը, ապա 23 գնդակով կդառնա ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստը՝ գերազանցելով նախկին արարատցի Ալեքսանդր Ռակիչի ցուցանիշը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 17 գոլ:

«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ՝ 6 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Մենք պարտադիր պետք է հաղթեինք, ինչը հոգեբանական բարդություն էր ստեղծում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)

Էդգար Մովսեսյան․ «Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել Կասպարովի նման փորձառու դարպասապահին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

«Վանը» վստահ հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ

Կամպանյան կվերադառնա Վանաձոր․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 13-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Դավիդ Կամպանյա. «Խաղի ընթացքում 3 անգամ սխեմա փոխեցինք» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Մենք նվերներ մատուցեցինք, որից հետո սպասելի էր, որ մրցակիցը կփակվի ու կխաղա ըստ հաշվի» (տեսանյութ)

Բենիկ Հովհաննիսյան․ «Ամեն ինչ կանեմ, որ ոչ միայն հրավիրվեմ հավաքական, այլ նաև խաղերի մասնակցեմ» (տեսանյութ)

Ֆուրջել Նարսինգ․ «Կամպանյայի օրոք տարբեր սխեմաներով ենք խաղում և կարող ենք հարմարվել ցանկացած իրավիճակի» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան․ «Սպասում էինք, որ կարող ենք «Շիրակից» լուրջ դիմադրության հանդիպել» (տեսանյութ)

Վարդան Բակալյան․ «Վատ ֆուտբոլ չենք խաղում, ունենում ենք պահեր, բայց չի ստացվում հաղթել» (տեսանյութ)

Էդգար Գրիգորյան․ «Շիրակի» դեմ մրցելը միշտ էլ դժվար է, բայց այսօր վերահսկում էինք ամբողջ խաղը» (տեսանյութ)