-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է ֆուտբոլում ռասիզմի խնդրի մասին։
Ավստրիացին ու The Times-ի լրագրողը քննարկել են Անգլիայի հավաքականի պաշտպան Թայրոն Մինգսի հետ եղած դեպքը Բուլղարիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպումը երկու անգամ դադարեցվել է տրիբունայից հնչած ռասիստական արտահայտությունների պատճառով։ Ընդմիջմանը ռասիստական դրսևորում ցուցաբերած երկրպագուները հեռացվել են ստադիոնից, իսկ ավելի ուշ Բուլղարիայի ֆուտբոլային միության ղեկավարը լքել է պաշտոնը։
«Նրանք հեռացվեցին ստադիոնից, ու այդպես էլ պետք է լիներ։ Այդպիսի մարդիկ ողջունելի չեն մարզադաշտում։ Մյուս կողմից՝ շատ ցավալի է, որ ֆուտբոլիստները պետք է խոսեն այս թեմայով, քանի որ բոլորն ամեն ինչ տեսնում են։ Եթե բոլորը տեսնում են, ինչո՞ւ պետք է ֆուտբոլիստն անդրադառնա այս թեմային։
Ֆուտբոլիստը պետք է կատարի իր աշխատանքը։ Մենք խաղում ենք ֆուտբոլ։ Իհարկե տխուր է, որ ֆուտբոլիստն ստիպված պետք է համարձակություն գտնի, մոտենա մարզչին կամ մրցավարին ու ինչ-որ բան ասի։ Պետք է լուծում գտնել։
«Ո՛չ ռասիզմին» գրառմամբ դրոշակներ ու պաստառներ կան մարզադաշտում, ես դա տեսնում եմ, սակայն մենք կարող ենք ավելին անել։ Անկասկած, եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, ռասիստական դրսևորումներ չէին լինի, իսկ դրանք հիմա կան։ Ֆուտբոլիստներս, իհարկե, ունենք դիրքորոշում, որ պետք է ամեն ինչ անենք, որ այդ դրսևորումները վերանան։ Պետք չէ ակնկալել, որ ֆուտբոլիստը շարունակելու է հանդիպումն այն պարագայում, երբ տրիբունայից ռասիստական վիրավորանք է հնչում։
Ֆուտբոլը խաղ է, որի շուրջ համախմբվում են մարդիկ։ Ֆուտբոլը պետք միավորի՝ անկախ կրոնից, մաշկի գույնից ու ծննդյան վայրից։ Մենք պետք է ուրախ լինենք, որ ֆուտբոլ ունենք։
Հարկավոր է միասին վայելել այն 90 րոպեները, որոնց ընթացքում կարող ենք սեր ցուցադրել։ Ֆուտբոլը սեր է, իսկ եթե սեր չկա, ինչի՞ համար խաղալ»,- ասել է Ալաբան։
Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո