Ալաբան արդեն ձմռանը կարող է հեռանալ «Բավարիայից» - VNews
Բաժիններ

Ալաբան արդեն ձմռանը կարող է հեռանալ «Բավարիայից»

«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը: Ըստ այդ պարբերականի՝ ավստրիացի ֆուտբոլիստը, հնարավոր է, արդեն ձմռանը համալրի «Յուվենտուսի» կազմը:

Նրա պայմանագիրը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Կողմերը դեռ չեն կարողացել պայմանավորվածության հասնել համաձայնագրի երկարաձգման շուրջ: Իրավիճակից կարող է օգտվել «Յուվենտուսը», որը հետաքրքրված է խաղացողի ծառայություններով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբը մտադիր է Ալաբային հրավիրել ամռանը, երբ վերջինս ազատ գործակալի կարգավիճակ կունենա:

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոստովանել էր, որ ակումբն այլևս չի նախատեսում բանակցություններ վարել Ալաբայի հետ: Պաշտոնյայի խոսքով՝ ամեն ինչ գնում է նրան, որ ֆուտբոլիստը կլքի մյունխենյան թիմը:

Օրերս հայտնի էր դարձել նաև, որ «Բարսելոնան», ամենայն հավանականությամբ, հնարավորություն չի ունենա համալրվել ավստրիացի խաղացողով: Կատալոնական ակումբում ֆինանսական խնդիրներ կան, ուստի դժվար կլինի բավարարել պաշտպանի ֆինանսական պահանջները:

Ալաբան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի հաշվարկով մասնակցել է 10 հանդիպման ու խփել 1 գոլ:

Հայտնի է՝ երբ Կիմիխը կվերադառնա խաղադաշտ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արման Հովհաննիսյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Գվարդիոլան լավ նորություն է հայտնել «Բարսելոնայի» համար

VNews.am-ի ընթերցողները ճիշտ էին գուշակել՝ որ թոփ թիմի մարզիչը պաշտոնանկ կարվի

Լևանդովսկին 500-րդ գոլը խփեց. ներկայիս միայն երեք ֆուտբոլիստի էր դա հաջողվել

«Ռոման» որոշել է վաճառել իր առաջատար ֆուտբոլիստին

«Ուրարտուի» նախկին լեգեոները փորձաշրջան է անցնում թիմում

Էդեգորը ժամանել է Լոնդոն

Ռամոսը մտադիր է ընդունել գրանդ ակումբի առաջարկը

Մանուել Նոյերը Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

Հարի Փոթերի կախարդական փայտիկը՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստի «ձեռքում» (տեսանյութ)

«Արսենալը» և Մադրիդի «Ռեալը» վերջնական համաձայնության են հասել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ

«Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Շալկեին», Կիմիխը՝ 3 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Յուվենտուսը» վստահ հաղթանակ տոնեց ու բարձրացավ 4-րդ հորիզոնական (տեսանյութ)

4 թոփ-ակումբներ հավակնում են Դեմբելեի տրանսֆերի ձեռքբերմանը

«Յուվենտուսի» առանցքային ֆուտբոլիստն ապաքինվել է կորոնավիրուսից

Էլ Շարավին ժամանել է Իտալիա՝ պայմանագիր ստորագրելու Ա սերիայի ակումբի հետ