-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան կարիերան շարունակելու է Մադրիդի «Ռեալում»։ Marca-ն վստահեցնում է, որ ակումբն ու ֆուտբոլիստն արդեն 4 տարվա ժամկետով պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ է մտնելու ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավստրիացին ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու և անվճար միանալու է «սերուցքայիններին»։
Պաշտպանը պայմանագիրը ստորագրելուց առաջ բուժզննում է անցել «Ռեալի» համար։
28-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայում տարեկան ստանալու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 11 միլիոն եվրո։
Ալաբան «Բավարիայի» սան է, որի գլխավոր թիմում է խաղում 2010 թվականից։ Այս ընթացքում նա 25 տիտղոս է նվաճել, այդ թվում 9 անգամ Բունդեսլիգայի գավաթը և 2 անգամ Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո