fbpx
Բաժիններ

«Ալաշկերտ ՖԱ»-ի սեփականատեր Բագրատ Նավոյանը մեղադրվում է հարկեր չվճարելու մեջ

Ալաշկերտ ՖԱ-ի սեփականատեր Բագրատ Նավոյանը, ով նաև հանդիսանում է «Սարգսյան Իմպորտ» ընկերության սեփականատերը մեղադրվոում է խոշոր չափի հարկեր չվճարելու մեջ։ Այդ մասին հաղորդում է ՊԵԿ-ի պաշտոնական կայքը։

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» ընկերությունները՝ այսպես կոչված «կարգոները»,  զբաղվել են տարբեր տնտեսվարողներին պատկանող բեռների Հայաստան տեղափոխմամբ և դրանց մաքսազերծմամբ:

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ «Արմ Ընդ Ման» ընկերության իրական սեփականատերը հանդիսացել է Երևանի Թումանյան փողոցի 1/2 հասցեում գործող «Երևան Տուր» անվամբ տուրիստական ընկերության հիմնադիր Կարլեն Մկրտչյանը, իսկ «Սարգսյան Իմպորտ» ընկերության սեփականատերը՝ Երևանի Սարյան փողոցի 25 հասցեում գործող «Բագրատուր» ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանը:

Քրեական գործերի շրջանակում դատարանի համապատասխան որոշումների հիման վրա մոտ 10 հասցեներում կատարվել են խուզարկություններ, այդ թվում «Երևան տուր» և «Բագրատուր» տուրիստանական ընկերությունների գրասենյակներում, որոնց ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող հաշվապահական հաշվառման փաստաթղթեր և գումար:

Քրեական գործերի շրջանակում բազմաթիվ անձինք հրավիրվել են հարցաքննության, ներկա պահին ձեռնարկվում են համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու և վերականգնելու ուղղությամբ: Նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս: Կատարվում է նախաքննություն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Պաշտոնական․ «Ալաշկերտը» համալրվեց «Ուրարտուի» նախկին հարձակվողով

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

«Զենիթի» հայ պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

«Ալաշկերտի» հարձակվողը կարիերան կշարունակի դանիական «Հորսենսում»

«Ալաշկերտը» «Բեշիքտաշի» հետ խաղով ավարտեց ելույթները կանանց ՉԼ որակավորման փուլում

«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք

«Լոռին» հաղթեց «Ալաշկերտին» Աղեկյանի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

«Լոռի» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Չեմպիոնն ու փոխչեմպիոնը ներխուժում են «բեմահարթակ»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 2-րդ տուրին ընդառաջ

Հրայր Մկոյանը և Սոլոմոն Իմե Ուդոն վերադարձել են «Շիրակ»