«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ - VNews
Բաժիններ

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ»  – «ԳԱՆՁԱՍԱՐ  ԿԱՊԱՆ»

16 խաղ, +8=4-4, 24:25

30 մարտի,  ժ.15:00, Երևան, «Ալաշկերտ»  մարզադաշտ

07.08.16  «Ալաշկերտ» – «Գանձասար Կապան»՝  0:0

18.09.16  «Գանձասար Կապան» – «Ալաշկերտ»` 0:2 (0:2)

Գրիգոր Մելիքսեթյան (13, ինքնագոլ), Յուրի Ֆոմենկո (31):

27.10.16  «Ալաշկերտ» – «Գանձասար Կապան»՝  0:4 (0:1)

Կլաուդիր Մարինի (13), Գեղամ Հարությունյան (52, 89), Արտակ Գրիգորյան (68, ինքնագոլ):

27.11.16  «Գանձասար Կապան» – «Ալաշկերտ»` 1:2 (1:1)

Գեղամ Հարությունյան (14) – Արտակ Դաշյան (40), Արտակ Եդիգարյան (86` 11մ):

Առաջնության գարնանային հատվածում գերազանց հանդես եկող երկու թիմերի մրցավեճը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Երկրի գործող չեմպիոնն Արամ Ոսկանյանի գլխավորությամբ հաղթելով 3 հանդիպումներում էլ, ոչ միայն վերացրեց «Շիրակից» ունեցած 4 միավորի տարբերությունը, այլև ընթացիկ առաջնությունում առաջին անգամ գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ գյումրեցիներից առաջ անցնելով 2 միավորով:

Ուստի շատ անսպասելի էր, որ Արամ Ոսկանյանը նման հաջողությունից հետո որոշեց վերադառնալ «Բանանց»՝ ընդունելով թիմը գլխավորելու ակումբի ղեկավարության ուշացած առաջարկը:

Գանձասարցիները ևս գերազանց սկսեցին առաջնության երկրորդ հատվածը՝ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ: Հատկապես արժեքավոր էին «Փյունիկի» և «Շիրակի» նկատմամբ տարած վստահ հաղթանակները, որոնք մեկ անգամ ևս հավաստեցին, որ Աշոտ Բարսեղյանին իրոք հաջողվել է մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ կազմավորել, որը համարձակորեն ներգրավվել է չեմպիոնական մրցավազքին: Եվ այդ պայքարում ալաշկերտցիների հետ հանդիպման արդյունքը չափազանց կարևոր նշանակություն ունի: Չէ՞ որ 3-րդ տեղում ընթացող գանձասարցիներն ընդամենը 3 միավոր են զիջում առաջատարին:

Մրցակցությանն առանձնակի ինտրիգ կհաղորդի նաև այն, որ գանձասարցիների հետ առաջիկա խաղում որոշ ընդմիջումից հետո ալաշկերտցիների գործողությունները կրկին կղեկավարի Աբրահամ Խաշմանյանը: Հենց նրա օրոք են ալաշկերտցիները կապանցիների հետ մրցել առաջնության առաջին և երկրորդ շրջաններում՝ հասնելով դրական արդյունքի ու սեփական դարպասը պահելով անառիկ:

15202491_1878752295677067_3819727142902139907_n

Իսկ ահա Խաշմանյանի պաշտոնանկությունից հետո, երբ գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Սերգեյ Էրզրումյանը, «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 0:4 ջախջախիչ հաշվով պարտվեց: Ի դեպ, գանձասարցիների համար այդ հաղթանակն առաջինն էր մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 10 հանդիպումներում, որոնցից 5-ում հաղթել էր «Ալաշկերտը», 4 խաղում գրանցվել էր ոչ-ոքի: Վերջին հաղթանակն ալաշկերտցիների նկատմամբ գանձասարցիները տոնել էին 2014թ. օգոստոսի 24-ին՝ Կապանում 3 միավոր վաստակելով Սամվել Մելքոնյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ:

Հետագայում արդեն Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» ռևանշի հասավ գանձասարցիների նկատմամբ: Ի դեպ, դա ընթացիկ առաջնության վերջին 10 հանդիպումներում «Գանձասար Կապանի» կրած միակ պարտությունն է:

Հետաքրքիր է, որ ընթացիկ առաջնությունում գանձասարցիների նկատմամբ «Ալաշկերտի» տոնած երկու հաղթանակներն էլ գրանցվել են Կապանում, իսկ ահա սեփական հարկի տակ կայացած երկու խաղերում չեմպիոնն ընդամենը մեկ միավոր է վաստակել:

Թիմերի մրցավեճում հետաքրքիր կլինի հետևել նաև առաջնության լավագույն ռմբարկուներ Միհրան Մանասյանի և Գեղամ Հարությունյանի գործողություններին: Մանասյանն առայժմ մեկ գնդակով գերազանցում է գանձասարցիների լավագույն ռմբարկուին:

Եթե Գեղամ Հարությունյանն ընթացիկ առաջնությունում բավական արդյունավետ է գործել ալաշկերտցիների հետ հանդիպումներում՝ 3 անգամ խոցելով չեմպիոնի դարպասը, ապա Միհրան Մանասյանին առայժմ չի հաջողվել աչքի ընկնել գանձասարցիների հետ մրցավեճում, թեև նախորդ մրցաշրջաններում ընդհանուր առմամբ 7 գոլ է խփել կապանցիներին: Այդ ցուցանիշով Միհրանն ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է գանձասարցիների հետ հանդիպումներում:

Կապանցիներից 5 գոլի հեղինակ է դարձել Նարեկ Բեգլարյանը, ով ներկայումս «Ալաշկերտում» է: Նա առայժմ չի կարող մասնակցել ՀՀ առաջնության հանդիպումներին, քանի որ «Ժետիսիում» հանդես գալիս առաջնության ավարտական տուրում հեռացվել էր խաղադաշտից և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակազրկվել էր 7 խաղով:

Որակազրկման պատճառով հանդիպմանը չի մասնակցի նաև գանձասարցի Ալեքսանդր Պետրոսյանը: Իսկ ալաշկերտցի Արտակ Գրիգորյանը խաղը բաց կթողնի վնասվածքի պատճառով:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մարզային դերբի, գործող գավաթակիրն ընդդեմ չեմպիոնի․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 21-րդ տուրին ընդառաջ

Վադիմ Բորեց․ «Մենք դուրս ենք գալիս նոր մակարդակ, թիմը հաղթում է կարևոր խաղերում» (տեսանյութ)

«Նոան» կրկին նվազագույն առավելությամբ հաղթում է «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Նոա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ինչպես են փոխվել չեմպիոնության գործակիցները կայացած 2 տուրից հետո

«Արարատ-Արմենիան» կփորձի վրեժխնդիր լինել «Լոռիից», «Ալաշկերտը»՝ «Նոայից»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 20-րդ տուրին ընդառաջ

Մելիքսեթյանը՝ ամենափորձառու դարպասապահների, Դեդեչկոն՝ 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Արսեն Պետրոսյան․ «Բոլոր օղակներում պետք է բարելավվենք, որպեսզի «Նոայի» դեմ խաղին ավելի պատրաստ ներկայանանք» (տեսանյութ)

Պայքար ավելի շատ պատվի, քան 3 միավորի համար․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղից

Հակոբ Հակոբյանի գոլը միակն ու հաղթականն էր «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Երկրորդ կեսում խնդիրներ ունենալը կապում եմ խաղային հունի մեջ դեռ չմտնելու հետ» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ