fbpx

«Ալաշկերտ» – «Սուտյեսկա». Մի քանի գործոն, որ «Ալաշկերտը» պետք է հաշվի առնի վաղվա խաղից առաջ

  • ԵԼ, որակավորման 2-րդ փուլ
  • Օգոստոսի 2, 19:00
  • «Հանրապետական» մարզադաշտ, Երևան
  • «Ալաշկերտ» – «Սուտյեսկա» (1-0)

«Փյունիկի» հաղթանակը պատմական է: Դեռևս երբեք հայկական որևէ ակումբ չէր հաղթահարել եվրոպական ակումբային մրցաշարի երկրորդ փուլի արգելքը: Բարդագույն խաղում «Փյունիկը» մեծագույն ջանքերի գնով հասավ մեր կողմից այդքան երկար սպասված հաղթանակի:

Այն կարող է ունենալ ինչպես, իհարկե, դրական (ինչին մենք բոլորս հավատում ենք), այնպես էլ բացասական (ինչին մենք չենք սպասում, բայց…) հետևանքները: Առջևում «Ալաշկերտի» հանդիպումն է չեռնոգորական «Սուտյեսկայի» հետ: Եվ «Փյունիկի» հաղթանակի ֆոնին կարևոր է չընկնել էյֆորիայի գիրկը, այլ այդ էյֆորիան հարկավոր է ուղարկել գրողի ծոցն ու լրջորեն հավաքվել պատասխանատու խաղից առաջ:

Եվ «Փյունիկի» հաղթանակի ֆոնին կարևոր է չընկնել էյֆորիայի գիրկը…

Արտագնա առաջին խաղը լարված ստացվեց: Առաջին կեսում «Ալաշկերտը» ուներ մեծ առավելություն: Երկորդում նախաձեռնությունը փոխանցվեց մրցակցին, և բարեբախտաբար գնդակը մեր դարպասում չհայտնվեց, փոխարենը Մլադեն Զելկովիչի դիպուկ հարվածը հույժ կարևոր հաղթանակ պարգևեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին 3 տարիների չեմպիոնին:

Երևանյան խաղից առաջ «Ալաշկերտը» հասցրել է հիանալի տրամադրության ալիքի վրա բարձրանալ: Թիմը կիսապահեստային կազմով կարողացավ վստահ հաղթանակ տանել «Գանձասար-Կապանի» նկատմամբ: Առաջատարները հանգստացան, իսկ նրանք, ովքեր նախապես դիտարկվում էին որպես փոխարինող, լուրջ հայտ ներկայացրեցին հիմնական կազմում տեղ ունենալու համար: Ասել է թե՝ ևս մեկ մոտիվացիա «Սուտյեսկայի» հետ խաղից առաջ:

Չեռնոգորական ակումբն իր պատմության ընթացքում դեռևս երբեք չի հաղթահարել այն փուլի արգելքը, որտեղից որ սկսել է մասնակցությունը Եվրոպա լիգայում (ՈւԵՖԱ-ի գավաթ) և Չեմպիոնների լիգայում: Միայն հեռավոր 2003 թվականին «Սուտյեսկան» առաջին անգամ քայլերը անելով Եվրոպայում, Ինտերտոտոյի գավաթի խաղարկության շրջանակում հաղթահարեց Լյուքսեմբուրգի «Ռասինգի» արգելքը, սակայն հաջորդ փուլում զիջեց հայկական ֆուտբոլին քաջ ծանոթ ֆիննական «Տամպերեին»:

Մի շատ կարևոր նկատառում «Ալաշկերտի» համար ևս. «Սուտյեսկան» Եվրոոպայում անցկացրած 17 խաղերից 9-ը անցկացրել է սեփական հարկի տակ: Եթե չհաշվենք 15 տարվա վաղեմության խաղը, բալկանները սեփական հարկի տակ խփել են միայն 1 գնդակ, իսկ գոլերի առյուծի բաժինը՝ (3) հյուրընկալվելիս:

«Սուտյեսկան» իր եվրագավաթային գոլերի առյուծի բաժինը խփել է հյուրընկալվելիս

«Սուտյեսկան» ավելի շատ պաշտպանությունից խաղացող թիմ է և այդ առումով շատ է նման «Փյունիկի» մրցակից «Տոբոլին»: Հիմնականում դավանելով հակաֆուտբոլային մարտավարությանը, «Սուտյեսկան» քանդում է մրցակցի խաղը, սեփականն էլ չի կառուցում՝ ապավինելով պատահական գոլին: Այդ իսկ պատճառով ՉԼ որակավորման առաջին խաղում ղազախական «Աստանան» երկու խաղի արդյունքում միայն 3 գնդակ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:

Խաղադրույք. «Ալաշկերտի» անցումը հաջորդ փուլ – 1,3 գործակից

Իր կազմում «Սուտյեսկան» միանշական չունի Արթուր Եդիգարյանի կամ էլ Էդգար Մանուչարյանի կարգի ֆուտբոլիստներ: Այնպես որ երկու երկրների չեմպիոնների պայքարում հաղթական պիտի ծածանվի հենց հայկական եռագույնը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռուսլան Կորյանի օրինակով․ Հայկական ակումբները և ճանապարհելու մշակույթը

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

«Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբերի հրաշալի գոլը Խորվաթիայի փոխչեմպիոնի կազմում (տեսանյութ)

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

«Ալաշկերտից» հեռացել է ևս 2 ֆուտբոլիստ

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Պաշտոնական. Արտյոմ Սիմոնյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Ինչպես «Արարատն» ավելի քան 2 տարի անց կրկին հաղթեց «Ալաշկերտին»․ VNews.am-ի ֆոտոշարքը

Օրբելի Համբարձումյան․ «Ֆիզիկապես ավելացրել ենք և կարողանում ենք ճնշել մրցակիցներին» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Այս հաղթանակով ևս մեկ քայլ արեցինք դեպի այնտեղ, որտեղ պետք է լինենք» (տեսանյութ)

Արամ Ոսկանյան․ «Մենք չէինք թերագնահատել «Արարատին» (տեսանյութ)

Խաշմանյանն ու իր թիմը վերջ դրեցին «Ալաշկերտի» անպարտելիությանը, «Գանձասար-Կապանը» փայլատակում է (տեսանյութ)

«Փյունիկ» – «Գանձասար-Կապան», «Արարատ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Արարատի» մղձավանջային վիճակագրությունն ընդդեմ «Ալաշկերտի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ