«Ալաշկերտի» հերթական ֆիասկոն Կոնֆերենցիաների լիգայում - VNews
Բաժիններ

«Ալաշկերտի» հերթական ֆիասկոն Կոնֆերենցիաների լիգայում

«Ալաշկերտ»-ԼԱՍԿ հանդիպումը՝ 10 փաստով

lask - «Ալաշկերտի» հերթական ֆիասկոն Կոնֆերենցիաների լիգայում

«Ալաշկերտը»  շարունակեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում իր անփառունակ ելույթները՝  3-րդ խաղում էլ անհաջողության մատնվելով, սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվելով ավստրիական ԼԱՍԿ-ին:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

  1. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտը» 11-րդ խաղն անցկացնելով, 6-րդ պարտությունը կրեց: Ալաշկերտցիներն ընդամենը 2 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 10 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 19 գնդակ:

skizb 960x640 - «Ալաշկերտի» հերթական ֆիասկոն Կոնֆերենցիաների լիգայում

  1. Ընդհանուր առմամբ եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբները միասին 19 խաղ են անցկացրել: Մեր ֆուտբոլիստները 4 հաղթանակ են տոնել, 5 խաղ ավարտել են ոչ-ոքի, 10 անգամ պարտվել են: Հայկական ակումբները խփել են 19 գոլ, մրցակիցներին 35 անգամ է հաջողվել գրավել դարպասը:

Ընդհանուր առմամբ եվրագավաթներում անցկացրած 278 հանդիպումներում հայկական ակումբները 58 հաղթանակ են տոնել, 47 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 173 պարտություն, խփել են 216 գոլ, բաց են թողել 524 գնդակ:

  1. Եվրագավաթների վերջին 5 հանդիպումներում «Ալաշկերտը» չի հաղթել՝ կրելով 4 պարտություն, մեկ խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, խփելով ընդամենը 3 գոլ, բաց թողնելով 12 գնդակ: Վերջին հաղթանակն «Ալաշկերտը» տոնել է օգոստոսի 12-ին՝ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում սեփական հարկի տակ 3-2 հաշվով պարտության մատնելով «Կայրաթին»:

lask 1 960x640 - «Ալաշկերտի» հերթական ֆիասկոն Կոնֆերենցիաների լիգայում

  1. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտը» խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Առաջինն ալաշկերտցիները կրել էին Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային խաղում՝ 1-4 հաշվով զիջելով Թել-Ավիվի «Մաքաբիին»: Ընդհանուր առմամբ եվրագավաթների մրցաշարերում «Ալաշկերտը» խոշոր հաշվով 6 պարտություն է կրել, որից 3-ը՝ սեփական հարկի տակ: Ամենախոշոր հաշվով պարտությունն ալաշկերտցիները կրել են ռումինական «Կլուժից» 2018/19թթ. Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում՝ հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ բաց թողնելով սեփական դարպասը:

lask 2 960x640 - «Ալաշկերտի» հերթական ֆիասկոն Կոնֆերենցիաների լիգայում

  1. Եվրագավաթների մրցաշարերում «Ալաշկերտն» ընդհանուր առմամբ 34-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 16-րդ պարտությունը: Մյուս հանդիպումներից 10-ում «Ալաշկերտը» հաղթել է, 8-ում գրանցվել է ոչ-ոքի, խփել է 32 գոլ, բաց է թողել 54 գնդակ:
  2. «Ալաշկերտը» հայկական 4-րդ ակումբն է, որ մասնակցում է Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարին: Այդ մրցաշարում անցկացրած 11 հանդիպումներում հայկական թիմերն ընդամենը 2 հաղթանակ են տոնել, նույնքան խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 7 պարտություն, խփել են 12 գոլ, բաց են թողել 26 գնդակ:
  3. «Ալաշկերտն» առաջին անգամ մրցավեճի բռնվեց ավստրիական թիմի հետ: ԼԱՍԿ-ն էլ առաջին անգամ մրցեց հայկական ակումբի հետ: Եվրագավաթներում հայ-ավստրիական 2-րդ դիմակայությունն էլ ավարտվեց մրցակցի հաղթանակով, ընդ որում մեր ֆուտբոլիստները կրկին չգտան դարպասի բանալին:

lask 3 960x640 - «Ալաշկերտի» հերթական ֆիասկոն Կոնֆերենցիաների լիգայում

  1. Հայկական և ավստրիական ակումբների նախորդ դիմակայությունը կայացել էր 2008/09թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում, որում «Բանանցը» երկու հանդիպումներում 10 անպատասխան գնդակ էր ընդունել «Զալցբուրգից»՝ դառնալով տհաճ հակառեկորդի հեղինակ: Ընդ որում, առաջին խաղում հյուրընկալվելիս «Բանանցը» 7 անպատասխան գնդակ էր ընդունել սեփական դարպասը: Դա եվրագավաթներում հայկական ակումբների կրած ամենախոշոր հաշվով պարտությունն է:
  2. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտի» դարպասին 11մ 3-րդ հարվածը նշանակվեց: Սակայն այս անգամ Քրիշտոֆ Մոնշայնի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Իսկ նախորդ երկու 11մ հարվածներն անվրեպ էին իրացրել «Շերիֆի» և «Մաքաբիի» ֆուտբոլիստները:

lask 4 960x640 - «Ալաշկերտի» հերթական ֆիասկոն Կոնֆերենցիաների լիգայում

10. Միլան Միլանովիչի գլխավորությամբ «Ալաշկերտը» եվրագավաթներում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Նրա օրոք անցկացրած պաշտոնական 3 հանդիպումներում ալաշկերտցիներն ընդամենը մեկ միավոր են վաստակել՝ «Փյունիկի» հետ մրցավեճում պարտությունից խուսափելով ավելացված ժամանակում Տարոն Ոսկանյանի խփած գոլի շնորհիվ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Օգնյեն Չանչարևիչը գերազանցեց Դմիտրի Աբակումովի տարիքային ռեկորդը

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Ալաշկերտ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

«Գենտի» ակումբային բժիշկը փրկել է «Անորտոսիսի» երկրպագուի կյանքը

5 անընդմեջ պարտություն, 7 խաղ առանց հաղթանակի, 270 րոպե տևողությամբ գոլային երաշտ. «Ալաշկերտի» եվրագավաթային տխուր վիճակագրությունը

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» հաղթեց խոշոր հաշվով, մյուս արդյունքները (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» պարտվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

ՀԻԿ – «Ալաշկերտ». Առաջին կեսից հետո

Կամո Հովհաննիսյանի գոլը «Բազելի» դեմ խաղում (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

VBET Հայաստանի գավաթ. «Ուրարտուն» հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

ՀՖՖ-ի հայտարարությունը «Սևանի»՝ «Ալաշկերտի» դեմ խաղին չներկայանալու վերաբերյալ