«Ալաշկերտի» մրցակցին առաջնորդում է «Սիթիի» երկրպագուների սիրելին․ Ինչ ակումբ է «Կոնաս Կի Նոմադսը» - VNews
Բաժիններ

«Ալաշկերտի» մրցակցին առաջնորդում է «Սիթիի» երկրպագուների սիրելին․ Ինչ ակումբ է «Կոնաս Կի Նոմադսը»

186549873 636149350622762 5065475162973827233 n - «Ալաշկերտի» մրցակցին առաջնորդում է «Սիթիի» երկրպագուների սիրելին․ Ինչ ակումբ է «Կոնաս Կի Նոմադսը»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում ուժերը կչափի Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» հետ: Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին մրցակցի հարկի տակ:

Ներկայացնում ենք Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի մրցակցին, բավականին հարուստ պատմության կարևորագույն կետերը, «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագին, որը հաջողությամբ մարզում է թիմը, ինչպես նաև այլ մանրամասներ:

Պատմությունը

«Կոնաս Կի Նոմադսը» հիմնադրվել է 1946 թվականին՝ Կոնաս Կի քաղաքը ներկայացնող մեկ այլ ակումբի՝ «Կոնաս Կի Շոթոնի» հիման վրա: Վերջինս ստեղծվել էր դեռևս 1890 թվականին, 2 անգամ հասել Ուելսի գավաթի եզրափակիչ և պարտվել, ինչից հետո դադարեցրել գոյությունն ու վերականգնվել միայն 1920 թվականին: 20-ականներին 2 անգամ դարձել է Ռեգիոնալ առաջնությունների հաղթող, 1929 թվականին պատմության մեջ առաջին անգամ նվաճել Ուելսի գավաթը՝ հաղթելով «Քարդիֆ Սիթիին»: Սակայն ակումբը մեծ պարտքեր էր կուտակել և ստիպված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի նախաշեմին կրկին դուրս մնալ առաջնությունից:

EU me4IXQAAs9Qa 960x738 - «Ալաշկերտի» մրցակցին առաջնորդում է «Սիթիի» երկրպագուների սիրելին․ Ինչ ակումբ է «Կոնաս Կի Նոմադսը»

Եվ ահա 1946 թվականին վերակազմավորվելուց հետո կրել է «Կոնաս Կի» անվանումը: Դա տեղի ունեցավ հիմնականում Թոմաս Ջոնսի ջանքերով, որը ծնունդով Կոնաս Կի քաղաքից էր ու այդ ժամանակ արդեն «Էվերթոնի» հայտնի ֆուտբոլիստ: Նա իր հեղինակության շնորհիվ գտավ ակումբի համար հովանավորների և կազմը համալրեց շրջանի տաղանդավոր երիտասարդներով: 1951 թվականին անվանմանն ավելացել է «Նոմադս» բառը, ինչը թարգմանաբար նշանակում է «քոչվորներ»: Թիմն առ այսօր պահպանում է այդ մականունը: 1992 թվականից սկսեց հանդես գալ նոր հիմնադրված Ուելսի Պրեմիեր լիգայում այն բանից հետո, երբ 70-ականներին ու 80-ականներին բազմաթիվ տիտղոսներ նվաճեց երկրի ցածր դիվիզիոններում՝ դառնալով ամենահաջողակ ակումբներից մեկը:

«Կոնաս Կի Նոմադսը» Պրեմիեր լիգայում առաջին իսկ մրցաշրջանում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, ինչպես նաև հասավ գավաթի կիսաեզրափակիչ: 1996 թվականին դարձավ Ուելսի Լիգայի գավաթակիր: Թիմը կայուն ելույթներից հետո 2010 թվականին դուրս մնաց ուժեղագույնների մրցաշարից, բայց արագորեն էլ վերադարձավ այնտեղ: 3 տարի անընդմեջ անցումային հանդիպումների մասնակցելուց հետո 2016 թվականին վերջապես հաղթահարեց այդ արգելքն ու առաջին անգամ եվրագավաթային ուղեգիր նվաճեց: Ուելսի վերջին 2 տարիների չեմպիոնն է, 2018 թվականին առաջին անգամ նվաճել է գավաթակրի կոչումը, իսկ 2020-ին երկրորդ անգամ հռչակվել Լիգայի գավաթակիր:

Մեր ընտրանին

Ելույթները նախորդ մրցաշրջանում

Ուելսի Պրեմիեր լիգան 2 փուլից է բաղկացած՝ հիմնական և ավարտական փուլ: Հիմնական փուլում առաջին 6 տեղեր գրաված թիմերը մասնակցում են «Չեմպիոնական» մրցաշարին՝ պայքարելով 1-ին հորիզոնականի ու եվրագավաթային ուղեգրերի համար, իսկ վերջին 6 տեղերում հանգրվանածները փորձում են մնալ ուժեղագույնների մրցաշարում: «Կոնաս Կի Նոմադսը» հիմնական փուլն ավարտել էր առաջատարի դերում՝ երկրի 13-ակի չեմպիոն «Նյու Սեյնթսին» գերազանցելով 3 միավորով: Լավագույն եռյակը եզրափակող «Բալա Թաունը» «Նյու Սեյնթսից» հետ էր մնում 12 միավորով, ուստի պարզ էր, որ չեմպիոնական պայքար ընթանալու է ընդամենը 2 թիմերի միջև:

186913299 636135983957432 850486118975524205 n 960x640 - «Ալաշկերտի» մրցակցին առաջնորդում է «Սիթիի» երկրպագուների սիրելին․ Ինչ ակումբ է «Կոնաս Կի Նոմադսը»

«Կոնաս Կի Նոմադսը» վերջին 10 մրցավեճերում 7 հաղթանակ տոնեց, այդ թվում՝ 1 անգամ առավելության հասավ անմիջական մրցակից «Նյու Սեյնթսի» նկատմամբ, նրա հետ մյուս խաղում էլ գրանցեց ոչ-ոքի ու պահպանեց չեմպիոնական տիտղոսը: Նրանց միջև միավորների տարբերությունն ի վերջո կազմեց 2 միավոր: Չեմպիոնի 37-ամյա հարձակվող Մայքլ Ուայլդը 18 գոլով ճանաչվել է երկրորդ լավագույն ռմբարկու: Թիմի 6 ֆուտբոլիստներ հայտնվել են առաջնության խորհրդանշական հավաքականում, «Կոնաս Կի Նոմադսից» ևս 3-ն էլ անհատական պարգևներ են ստացել․ Էնդի Մորիսոնը ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ, Ուայլդը՝ լավագույն ֆուտբոլիստ, կիսապաշտպան Սեմերոն Դուլը՝ լավագույն գոլի հեղինակ:

Մարզիչը

Շոտլանդացի Էնդի Մորիսոնը 2015 թվականից է գլխավորում «Կոնաս Կի Նոմադսը», որը հենց այդ մասնագետի օրոք է գրանցել վերջին տարիների իր հաջողությունները՝ նվաճելով 4 տիտղոս: 50-ամյա մասնագետը որպես կենտրոնական պաշտպան ժամանակին խաղացել է անգլիական «Բլեքբեռնում» (5 մրցավեճ), «Բլեքպուլում» (47), «Հադերսֆիլդ Թաունում» (45), իսկ 1998-2002թթ․ եղել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ: Ճիշտ է, այդ ընթացքում վարձավճարով 3 թիմ է փոխել («Բլեքփուլ», Քրիստալ Փելաս», «Շեֆիլդ Յունայթեդ»), ու «քաղաքաբնակների» կազմում հասցրել մասնակցել միայն 27 հանդիպման, դարձել 4 գոլի հեղինակ:

andy morrison manchester city fc 23 october 1999 HTCK42 - «Ալաշկերտի» մրցակցին առաջնորդում է «Սիթիի» երկրպագուների սիրելին․ Ինչ ակումբ է «Կոնաս Կի Նոմադսը»

Մորիսոնը «Մանչեսթեր Սիթիի» ավագն է եղել: Ակումբի պաշտոնական ամսագիրը երկրպագուների շրջանում քվեարկություն է անցկացրել՝ պարզելու՝ ում են համարում թիմի պատմության լավագույն ավագ, և Մորիսոնը գրավել է 3-րդ տեղը: Թիմակիցները միշտ ընդգծել են նրա առաջատարի հատկանիշներն ու ամուր բնավորությունը: Ավագ է եղել նաև Սեմ Էլարդայսի գլխավորած «Բլեքփուլում»: «Մանչեսթեր Սիթիում» աշխատել է մեկ այլ հայտնի մասնագետի՝ Քևին Կիգանի հետ: Մորիսոնին շատ են խանգարել նաև անընդհատ կրկնվող վնասվածքները: Նա է բարձրացրել այն չեմպիոնական գավաթը, որ 1999 թվականին խորհրդանշել է «Մանչեսթեր Սիթիի»՝ Անգլիայի Երկրորդ դիվիզիոնում հաղթանակն ու օգնել բարձրանալ Առաջին դիվիզիոն (այն ժամանակ դեռ չէր ստացել Պրեմիեր լիգա անվանումը): «Սիթին» այդ ընթացքում հասցրեց ևս մեկ անգամ լքել ուժեղագույնների մրցաշարը, ապա կրկին վերադառնալ այնտեղ: 2013 թվականից առ այսօր պաշտոնապես «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների դեսպանն է: Նա, կարելի է ասել, կապող օղակ է ակումբի ու նրա համակիրների միջև:

Խոսք

Էնդի Մորիսոնը՝ վիճակահանության մասին․ «Այս մակարդակում մրցակիցների կարգը բարձր է: Հիշում եմ 2018 թվականին «Շախտյոր Սոլիգորսկի» դեմ Եվրոպա լիգայի հանդիպումները, երբ նրանց կազմում տարբեր հավաքականների 16 խաղացողներ կային: Ինչ վերաբերում է «Ալաշկերտին», ապա երկար ճանապարհ ենք անցնելու, բայց անհամբերությամբ ենք սպասում այդ դիմակայությանը: Այնտեղ հիմնականում հայ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, կան բրազիլացի ու սերբ խաղացողներ, ունեն հավաքականների անդամներ: Բարդ խաղեր են լինելու։ Կարելի է ասել՝ ճանապարհորդելու ենք աշխարհի մյուս մաս: Սա մեզ համար քննություն կլինի, թե ինչպես կարող ենք որպես չեմպիոններ ներկայացնել Ուելսն այս մրցաշարում»:

183933951 630015524569478 375948163141961791 n 960x640 - «Ալաշկերտի» մրցակցին առաջնորդում է «Սիթիի» երկրպագուների սիրելին․ Ինչ ակումբ է «Կոնաս Կի Նոմադսը»

Կազմը

Թիմում գերակշռում են անգլիացի ֆուտբոլիստները (13): Կան Ուելսը ներկայացնող 6 խաղացողներ, ինչպես նաև 1-ական՝ Գայանայից (երկիր Հարավային Ամերիկայում) ու Ավստրալիայից: Կազմը բավականին փորձառու է (միջին տարիքը՝ 28 տարեկան): Առանձնանում են թիմի ավագ, 39-ամյա պաշտպան Ջորջ Հորանը, 38-ամյա կիսապաշտպաններ Նեյլ Դանսն ու Դանիել Հարիսոնը, 37-ամյա հարձակվող Մայքլ Ուայլդը, որոնք առ այսօր կարևոր դերակատարներ են թիմում: Դանսը հասցրել է խաղալ «Քրիստալ Փելասում», «Լեսթերում» և «Բոլթոնում», Գայանայի ազգային հավաքականում մասնակցել է 17 հանդիպման ու խփել 9 գոլ:

Եվրագավաթային փորձը

Ուելսի չեմպիոնը 6-րդ անգամ կմասնակցի եվրագավաթներին, 2-րդ անգամ՝ Չեմպիոնների լիգային: Թիմն անցած տարի որակավորման 1-ին փուլում պարտվեց բոսնիական «Սարաևոյին», իսկ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում ճանապարհը զիջեց Թբիլիսիի «Դինամոյին»:

«Կոնաս Կի Նոմադսը» դրան նախորդած 4 մրցաշրջաններում մասնակցել էր Եվրոպա լիգային ու 2 անգամ նվաճել որակավորման 2-րդ փուլի ուղեգիր՝ առաջին դեպքում հաղթահարելով նորվեգական «Ստաբեկի» (2016), երկրորդում՝ շոտլանդական «Կիլմարնոկի» արգելքը (2019): Փոխարենը երկրորդ փուլերում պարտություններ է կրել համապատասխանաբար սերբական «Վոյվոդինայից» ու «Պարտիզանից»: 2017 և 2018 թվականներին ԵԼ-ի որակավորման 1-ին փուլում պարտություններ է գրանցել ֆինլանդական ՀԻԿ-ի և բելառուսական «Շախտյոր Սոլիգորսկի» հետ դիմակայություններում:

118188651 3412411445475902 5216226108133888175 n 960x640 - «Ալաշկերտի» մրցակցին առաջնորդում է «Սիթիի» երկրպագուների սիրելին․ Ինչ ակումբ է «Կոնաս Կի Նոմադսը»

Ստադիոնը

Ուելսի թիմն իր տնային խաղերն անցկացնում է «Դիսայդ Քոլեջ» ստադիոնում, բայց այնտեղ չի կարող եվրագավաթային հանդիպումներ անցկացնել: «Կոնաս Կի Նոմադսի» պաշտոնական կայքն արդեն հաստատել է, որ «Ալաշկերտի» հետ հուլիսի 7-ին կայանալիք տնային մրցավեճը տեղի կունենա «Աբերիստիուիտ Փարք Ավենյու» ստադիոնում, որը տեղավորում է ընդամենը 1500 հանդիսական: Ստադիոնն այս տարվա մայիսին է ՈՒԵՖԱ-ի 2-րդ կատեգորիայի կարգավիճակ ստացել: Նախնական տվյալներով՝ երկրպագուներին կթույլատրվի ներկա գտնվել հանդիպմանը, բայց տոմսերը վաճառքի կհանվեն միայն այն ժամանակ, երբ վերջնական հաստատում կլինի Ուելսի կառավարության կողմից:

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ալեքսանդր Գրիգորյանը վերադարձել է «Ալաշկերտ»

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

2 ինտրիգային դիմակայություն արդեն 1-ին տուրում․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ անդրանիկ տուրից առաջ

Եվրոպական մրցաշարերի ռեկորդ․ Արտակ Գրիգորյանը նոր նվաճման հասավ

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը ԵԼ որակավորման երրորդ փուլում

9 թիմ նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի ուղեգիր

«Ալաշկերտը» պարտվեց «Շերիֆին» նաև պատասխան խաղում

«Շերիֆ» – «Ալաշկերտ». Առաջին կեսից հետո

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Շերիֆի» դեմ խաղում

Ով է լինելու «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը «Շերիֆիի» դեմ խաղում

«Ալաշկերտի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի VBET Պրեմիեր լիգայի նորեկի կազմում

Ալեքսանդր Գրիգորյան. «Ցանկանում եմ աշխատել կանանց ֆուտբոլում»

Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Ալաշկերտից»