«Ալաշկերտի» փորձությունը եվրոպական խաղից առաջ, Գյումրիում հանդիպում կկայանա․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 5-րդ տուրից առաջ - VNews
Բաժիններ

«Ալաշկերտի» փորձությունը եվրոպական խաղից առաջ, Գյումրիում հանդիպում կկայանա․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 5-րդ տուրից առաջ

236633825 1941906105988185 7259982229326165033 n - «Ալաշկերտի» փորձությունը եվրոպական խաղից առաջ, Գյումրիում հանդիպում կկայանա․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 5-րդ տուրից առաջ

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ՍԵՎԱՆ»

23 օգոստոսի, ժ.17:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

VBET ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Ալաշկերտ»՝ 9-րդ տեղ (0 միավոր), «Սևան»՝ 2-րդ տեղ (9 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ ՀՀ գործող չեմպիոն «Ալաշկերտի» համար VBET ՀՊԼ-ի հոբելյանական առաջնության մեկնարկն ամենաանհաջողն է թիմի պատմության մեջ: Ալաշկերտցիները ոչ միայն 2 անընդմեջ պարտություն են կրել, այլ նաև դեռ չեն բացել գոլերի հաշիվը՝ փոխարենը սեփական դարպասն ընդունելով 5 գնդակ, ինչը ևս հակառեկորդ է:

01.08.2021 Alashkert 0 3 Ararat Armenia 1 960x640 - «Ալաշկերտի» փորձությունը եվրոպական խաղից առաջ, Գյումրիում հանդիպում կկայանա․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 5-րդ տուրից առաջ

2․ Իսկ ահա «Սևանը» շատերի համար անսպասելի շատ հաջող է մեկնարկել՝ 4 հանդիպումներում վաստակելով 9 միավոր: Ընդ որում վերջին երկու խաղերում սևանցիները «Նորավանքի» և «Արարատի» նկատմամբ «չոր» հաշվով հաղթանակներ են տոնել թիմի նոր գլխավոր մարզիչ Պամբոս Քրիստոդուլուի գլխավորությամբ:

3․ «Սևանի» տոնած 3 հաղթանակներում էլ իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել թիմի հարձակվող Անդրե Մենսալաոն, որը հաղթական 3 հանդիպումներում էլ գոլերի հեղինակ է դարձել՝ ընդհանուր առմամբ 5 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Մենսալաոն միանձնյա գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

07.08.2021 Urartu 4 1 Sevan 9 960x640 - «Ալաշկերտի» փորձությունը եվրոպական խաղից առաջ, Գյումրիում հանդիպում կկայանա․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 5-րդ տուրից առաջ

4․ Եթե «Սևանի» 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոյին հաջողվի «Ալաշկերտի» հետ խաղում առնվազն 80 րոպե դարպասն անառիկ պահել, ապա ընթացիկ առաջնությունում անընդմեջ գոլ բաց չթողած րոպեների քանակը կհասցնի 260-ի և կգերազանցի Անատոլի Այվազովի տարիքային ռեկորդը: Վերջինս 20 տարեկանում «Շիրակի» կազմում դարպասը 259 րոպե շարունակ անառիկ էր պահել՝ ցույց տալով լավագույն արդյունքն այդ տարիքի այլազգի դարպասապահների մեջ:

5․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Սևանի» պաշտպան Արթուր Քարտաշյանը VBET ՀՊԼի առաջնություններում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Սևանին»` տանելով 3 անընդմեջ հաղթանակն առաջնությունում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Սևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Պետրոս Ավետիսյանի հարցազրույցը «Նոայի» մամուլի ծառայությանը (տեսանյութ)

6 միավորի արժեք ունեցող արարատյան հերթական դերբին, ստուգարք եվրոպական քննությունից առաջ. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 9-րդ տուրից առաջ

VBET ՀՊԼ-ի 30-րդ հոբելյանական առաջնությանը նվիրված պրոմո հոլովակը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լասկ» հանդիպման տոմսերի գները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ և 12-րդ տուրերի խաղացանկը

VBET ՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակացույցը

Գուֆրանը հրաժեշտի ուղերձով դիմել է «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին և անձնակազմին

«Արարատ-Արմենիայի» ավագ Յոան Գուֆրանը կասեցրել է ֆուտբոլային գործունեությունը

Գևորգ Ղազարյանը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

VBET ՀՊԼ. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը

VBET ՀՊԼ. Ամսվա լավագույն մարզիչը