fbpx
Բաժիններ

«Ալաշկերտի» ռեկորդային ցուցանիշներն ու Վբեյմարի՝ ոսկու արժեք ունեցող ինքնագոլը. 10 փաստ՝ 26-րդ տուրի հանդիպումներից

Կայացած 3 հանդիպումներով ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 փաստ, որոնք առանձնացել են այս մրցափուլից հետո:

1. 26-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց առաջնության 6-րդ շրջանը: Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղում պարտվեցին: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Արարատին»: Առաջնության 78 հանդիպումներում դաշտի տերերը հաջողության են հասել 31 խաղում, հյուրերը տոնել են 32 հաղթանակ, 15 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Տուրում խփվեց 4 գոլ: Առաջնության մեկնարկից խփվել է 161 գոլ: Միջին արդյունավետությունը կազմում է 2,06 գոլ մեկ խաղում:

2. «Ալաշկերտը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ու թիմային նոր ռեկորդ սահմանեց: Մինչ այդ ալաշկերտցիները լավագույն արդյունքը ցույց էին տվել նախորդ մրցաշրջանում՝ 4-7-րդ տուրերում տոնելով 4 անընդմեջ հաղթանակ:

«Ալաշկերտի» ներկայիս արդյունքը՝ 26 հանդիպումներում տոնած 16 հաղթանակ, վաստակած 54 միավոր, ռեկորդային է թիմի պատմության մեջ: Նախորդ մրցաշրջանի 26-րդ տուրից հետո «Ալաշկերտը» 15 հաղթանակ էր տոնել և 52 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:

Ընթացիկ առաջնությունում ալաշկերտցիները շատ հաջող խաղացին գանձասարցիների հետ նրանց դաշտում՝ հաղթելով 3 հանդիպումներում էլ: Իսկ ահա սեփական հարկի տակ «Ալաշկերտին» այդպես էլ չհաջողվեց պարտության մատնել «Գանձասար- Կապանին»՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր:

3. «Գանձասար-Կապանի» 9 անպարտելի խաղերի ռեկորդային շարքն ընդհատվեց: Գանձասարցիներն այդ հանդիպումներում 8 հաղթանակ էին տոնել, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի: Կապանցիներն առաջնության գարնանային հատվածում առաջին պարտությունը կրեցին: Հետաքրքիր է, որ վերջին անգամ գանձասարցիները խաղադաշտից պարտված էին հեռացել հենց «Ալաշկերտի» հետ անցյալ տարվա նոյեմբերի 27-ին կայացած խաղում:

4. «Փյունիկի» առանց հաղթանակների խաղերի թիվը հասավ 5-ի: Դրանցից 4-ում փյունիկցիները պարտվել են: Վերջին 3 հանդիպումներում փյունիկցիներին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: Ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» 3-րդ անգամ պարտվեց «Շիրակին»:

5. «Արարատը», որ առաջնության 23 հանդիպումներում ընդամենը մեկ հաղթանակ էր տոնել՝ առավելության հասնելով «Ալաշկերտի» նկատմամբ, վերջին 3 խաղերում երկու հաղթանակ տարավ: Ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ արարատցիներին հաջողվեց 3 անընդմեջ խաղում գոլ խփել: Առաջին անգամ դա նրանց հաջողվել էր 14-16-րդ տուրերում:

«Արարատին» վերջապես հաջողվեց հաղթել «Բանանցին», որին վերջին անգամ պարտության էր մատնել 2012թ. հոկտեմբերի 27-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 1-0 հաշվով: Դրանից հետո կայացած առաջնության հաջորդ 19 հանդիպումներում արարատցիներին չէր հաջողվել հաղթել «Բանանցին»:

6. Արդեն 5 խաղ է, ինչ «Բանանցը» չի կարողանում հաղթանակ տոնել: Վերջին անգամ թիմը հաջողության էր հասել մարտի 31-ին «Արարատի» հետ խաղում: Թիմի ֆուտբոլիստների մոտ գոլային երաշտը շարունակվեց և հասավ 473 րոպեի:

18278551_1313822918670731_3841102987270461049_o

7. Դավիթ Մինասյանը բացեց գոլերի հաշիվն «Արարատում», իսկ Վիուլեն Այվազյանը վերջապես գոլի հեղինակ դարձավ առաջնության գարնանային հատվածում՝ խփելով ընթացիկ առաջնությունում 8-րդ գնդակը:

8. Անգուլո Վբեյմարը դարձավ ընթացիկ առաջնությունում «Գանձասար-Կապանի» և «Ալաշկերտի» միջև կայացած հանդիպումներում գրանցված 4-րդ ինքնագոլի հեղինակը, որն իրոք ոսկու արժեք ուներ: Մինչ այդ գանձասարցիներից սեփական դարպասը գրավել էին Գրիգոր Մելիքսեթյանն ու Արա Խաչատրյանը, իսկ ալաշկերտցիներից աչքի էր ընկել Արտակ Գրիգորյանը:

Վբեյմարը գանձասարցիների կազմում 46-րդ հանդիպումն անցկացրեց և ընդգրկվեց թիմի կազմում բոլորից շատ խաղերի մասնակցած լեգեոնականների տասնյակում: Այդ ցանկը գլխավորում է վրացի դարպասապահ Լևան Բուբուտեիշվիլին, ով 92 խաղում պաշտպանել է «Գանձասար-Կապանի» դարպասը:

9. Ռումյան Հովսեփյանը, ով նախորդ տուրում 11մ հարվածով գրավել էր «Գանձասար-Կապանի» դարպասը, այս անգամ չկարողացավ հաղթող դուրս գալ փյունիկցի Վալերի Ոսկոնյանի հետ մենամարտում: Վերջինս ընթացիկ առաջնությունում առաջին անգամ հետ մղեց 11մ հարվածը:

Ընթացիկ առաջնությունում «Շիրակը» 11մ 4 հարվածներից դիպուկ է իրացրել միայն 2-ը: 8-րդ տուրում «Արարատի» հետ խաղում 11մ հարվածը չէր իրացրել Դավիթ Հակոբյանը:

10. Շիրակցի Անատոլի Այվազովն ընթացիկ առաջնությունում դարպասը 13-րդ անգամ անառիկ պահեց: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանին, ով 14 խաղում գոլ բաց չի թողել:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան. «Պետք է ամեն ինչ անենք, որ Մխիթարյանը չափսոսա իր բացակայության համար» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»

Արմեն Ադամյան․ «Արարատ-Արմենիան» մեզ գերազանցեց միայն գոլային պահերի ավելի լավ իրացմամբ»

Վարդան Մինասյան․ «Գոռ Մալաքյանը հիմա երևի լավագույն մարզավիճակում է այն պահից, ինչ աշխատում եմ նրա հետ»

Գոլառատ ոչ-ոքի «Ուրարտու» – «Շիրակ» խաղում (տեսանյութ)