fbpx

«Ալաշկերտն» ու «Լոռին» մեկական համալրումներ ունեն

«Ալաշկերտը» հայտարարել է ձմեռային վերջին ձեռքբերման մասին: Ակումբը պայմանագիր է ստորագրել Ֆրանսիան ներկայացնող կոտդիվուարցի կիսապաշտպան Ջոել Դամահուի հետ:

32-ամյա ֆուտբոլիստը Մենխենգլադբախի «Բորուսիայի» սան է, երկու մրցաշրջան է անցկացրել գերմանական ակումբի երկրորդ թիմում: Այնուհետև Դամահուն խաղացել է Իսրայելի «Բնեի Սահնին» և «Մաքաբի» (Հայֆա) թիմերում, հունգարական «Դեբրեցենում», ֆրանսիական «Տուրում», Կիպրոսը ներկայացնող «Պաֆոսում» և «Նեա Սալամինայում», հունական «Տրիկալայում», Քուվեյթի «Ալ Արաբիում»: «Նեա Սալամինայում» Ջոելը հանդիսացել է «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանի թիմակիցը: «Ալաշկերտի» նորեկի նախորդ ակումբը Իսրայելի «Հապոել Ակրե»-ն էր, որի կազմում նա 17 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում:

Հայկական մեկ այլ ակումբ՝ «Լոռին» 3,5 տարվա պայմանագիր է կնքել նիգերիացի եզրային կիսապաշտպան Ֆրայդի Ուբոնգի հետ:

20-ամյա Ֆրայդին «Լոռի» է տեղափոխվել Նիգերիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ակվա Յունայթեդ» թիմից, որի կազմում մասնակցել է Աֆրիկայի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը: Նիգերիայի հավաքականի կազմում 2017 թվականին մասնակցել է WAFU Cup-ի խաղարկությանն ու դարձել փոխչեմպիոն: «Լոռիի» կազմում Ուբոնգը հանդես կգա 20 համարի մարզահագուստով:

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալը» դիտարկում է «Այաքսին» առաջատարներից մեկին գնելու տարբերակը

«Մանչեսթեր Յունայթեդը» ավարտին է հասցրել թոփ տրանսֆերը

Պոգբան կարող է «պառակտել» «Ռեալը»

Նեյմարը ուլտիմատում է ներկայացրել ՊՍԺ-ին հանուն «Բարսայի»

«Բարսելոնան» ունի դե Լիխտի պլան Բ-ին

Պաշտոնական. «Արարատ-Արմենիայի» շարքերը համալրել է հոլանդացի կիսապաշտպան

«Բավարիան» «Բարսելոնայի» աստղին կգնի, եթե Սանեին չհաջողվի ձեռք բերել

«Արսենալը» պատրաստ է 50 միլիոն վճարել «Ռեալի» ֆուտբոլիստի համար

Սիլվա. «Հաջորդ մրցաշրջանը վերջինը կլինի ինձ համար «Մանչեսթեր Սիթիում»

Բուֆոնը վերադառնում է «Յուվենտուս»

2 բրազիլացի ֆուտբոլիստ համալրել է «Լոռիի» կազմը

Գրիզմանի տրանսֆերը ավարտին կհասցվի հաջորդ շաբաթ

ՊՍՎ-ի սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

«Ռեալը» հետ քայլ կանի Մբապեի տրանսֆերի հարցում, բայց չի նահանջի

Սուարեսը հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին

Աղբյուր. Նեյմարը համաձայնեցրեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ