fbpx

«Ալաշկերտը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Ֆուտբոլի Հայաստանի առջանության առաջատար «Ալաշկերտը» խզել է պայմանագիրը կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ: Այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Պատճառների մասին պատմել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, ով նաև հանդես է եկել հայտարարությամբ ու կոչով:

«Մենք խզել ենք Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիրը, քանի որ հայկական ակումբներից մեկը պայմանագիր է առաջարկել մեր ֆուտբոլիստին` չնայած այն հանգամանքին, որ Սիմոնյանը գործող պայմանագիր ուներ «Ալաշկերտի» հետ: Մոտ ապագայում բոլորդ կիմանաք, թե որ ակումբի մասին է խոսքը:

Կոչ եմ անում հայկական բոլոր ակումբներին զերծ մնալ նման արատավոր պրակտիկայից և բանակցություններ չվարել ուրիշ ակումբի հետ գործող պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի հետ` առանց իր ակումբի իմացության: Ֆուտբոլային էթիկայի կանոններից ելնելով, դա կարելի է անել այն ժամանակ, երբ տվյալ ֆուտբոլիստը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ:

Եկեք չմոռանանք, թե ինչ ծախսեր են անում ակումբներն իրենց ֆուտբոլիստների հետ կապված և ոչ ոք չի ցանկանա հենց այնպես բաժանվել իր խաղացողից: Սակայն, «ինկոգնիտո» բանակցությունների օգնությամբ և «ոսկե սարեր» խոստանալով որոշ մարդիկ պարզապես հեղաշրջում են ֆուտբոլիստին և մեծապես ազդում նրա որոշման վրա: Բայց երբ խոսք է գնում նույնիսկ չնչին գումարային կոմպենսացիայի մասին, այդ ակումբների հետաքրքրվածությունը ֆուտբոլիստի ծառայություններով անմիջապես անհետանում է:

Ընդ որում, հարկ եմ համարում ընդգծել, որ ավելի ուժեղ առաջնություններում հանդես եկող արտասահմանյան ակումբներից հրավերի դեպքում ես չեմ խոչընդոտում մեր ֆուտբոլիստների տեղափոխությանը: Օրինակ` Կամո Հովհաննիսյանի պարագայում, ում թույլատրեցի տեղափոխվել Ղազախստան` չնայած, որ նա պայմանագիր էր ստորագրել «Ալաշկերտի» հետ:

Բայց կոնկրետ հայկական ակումբների միջև փոխհարաբերությունները և գործողությունները ճիշտ կազմակերպելու նպատակով ևս մեկ անգամ կոչ եմ անում ակումբի սեփականատերերին, ղեկավարներին և մարզիչներին մեծ ուշադրություն դարձնել վերոնշյալ արատավոր պրակտիկային և համապատասխան քայլեր ձեռնարկել` այն վերացնելու համար»,- նշել է Բագրատ Նավոյանը:

Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով Արտյոմ Սիմոնյանը կարիերան կշարունակի Երևանի «Արարատում»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ալաշկերտը» համալրել է «Սպարտակի» և «Անժիի» նախկին հարձակվողը

Թոփ-10. Հայաստանի առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստները

«Արարատը» զիջեց չինական թիմին, «Շիրակը» 8 գնդակ ընդունեց, «Ալաշկերտի» առաջին պարտությունն այս փուլում

«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

Աբրահամ Խաշմանյան. «Մեր ֆուտբոլի վրա տասնյակ տարիներ փորձարկումներ են արել»

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

Հենրի Ավագյանը՝ Շոտլանդիայի առաջնության թիմերի ուշադրության կենտրոնում

«Ալաշկերտը» խզել է պայմանագիրն իր կիսապաշտպանի հետ

Գարեգին Կիրակոսյանի տպավորիչ գոլը մոլդովական թիմի կազմում (տեսանյութ)

Պաշտոնական. Կալուգինը տեղափոխվել է «Արարատ»

«Ալաշկերտը» հաղթանակ է տոնել Ուկրաինայի Պրեմիեր լիգայի թիմի նկատմամբ

«Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Մարկոս Պիզելիի թիմի հետ

Աբրահամ Խաշմանյան․ «Ունենք ևս 4-5 որակյալ ֆուտբոլիստների կարիք» (տեսանյութ)

«Արարատը» Սոչիում ոչ-ոքի է խաղացել «Սոչիի» հետ

«Ալաշկերտի» գոլերը Բեկաբադի «Մետալուրգի» հետ ընկերական խաղում (տեսանյութ)