«Ալաշկերտը» հերքում է, որ լքելու է առաջնությունը - VNews
Բաժիններ

«Ալաշկերտը» հերքում է, որ լքելու է առաջնությունը

«Ալաշկերտը» արձագանքել է «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հերթական համարում հրապարակված հոդվածին, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆինանսական խնդիրների պատճառով 4 ակումբներ, որոնց թվում է, նրանց տեղեկություններով, նաև «Ալաշկերտը», կարող են լքել առաջնությունը:

«Ալաշկերտի» մամուլի ծառայության հետ զրույցում այս տեղեկությունը մեկնաբանել և հերքել է ակումբի հիմնադիր-սեփականատեր, ՀՖՖ Գործկոմի անդամ Բագրատ Նավոյանը` նշելով, որ «Ալաշկերտի» նպատակները մնում են անփոփոխ:

«Կարծում եմ, որ այսօր կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով որոշակի ֆինանսական խնդիրներ ունեն գրեթե բոլորը` անհատներից մինչև հզոր պետություններ:

Սակայն, դա ամենևին չի կարող պատճառ հանդիսանալ` նմանատիպ չշտված տեղեկություններ հրապարակելու համար: Ցանկանում եմ հստակ ընդգծել, որ նման սցենարի մասին խոսք անգամ չկա. «Ալաշկերտը» մեծ պատասխանատվությամբ է պատրաստվելու առաջնության վերսկսմանը: Ունենք հզոր թիմ և մեր միակ նպատակն անփոփոխ է` պայքարելու ենք չեմպիոնության համար:

Կխնդրեմ բոլորին և, մասնավորապես, «Ֆուտբոլ +»-ին, այսուհետ հրապարակել մեր ակումբի հետ կապված միայն ճշտված և հավաստի տեղեկություններ` առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այսքան լուրջ թեմայի:

Առաջին վեցնյակի ակումբների ղեկավարների հետ քննարկումից հետո ես հանդիպում եմ ունեցել ՀՖՖ ղեկավարության հետ` ներկայացնելով իրավիճակը: ՀՖՖ-ն մշտական կապի մեջ է նաև ՀՀ պարետատան հետ, և, հուսով եմ, որ շուտով Պարետի թույլտվությամբ կկարողանանք վերսկսել մարզումները:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում պանդեմիան կմնա անցյալում, ֆուտբոլն էլ կվերադառնա: Այսօր մեզ առաջին հերթին հետաքրքրում է մեր ֆուտբոլիստների առողջությունը»,- նշել է Բագրատ Նավոյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Շիկացած պայքար․ Հայաստանի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներն ըստ VBet-ի

ԲԽ առաջնությունների միակ թիմը, որին «Շիրակը» երբևէ չի հաղթել․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 26-րդ տուրին ընդառաջ

«Հոբելյանական» տուր Մանասյանի, Մկոյանի, Բադոյանի, Մանուչարյանի և Բիչախչյանի համար

Վադիմ Բորեց․ «Պետք է այսպիսի տրամադրվածությամբ մոտենանք վճռորոշ խաղերին» (տեսանյութ)

Պաշտոնական․ Եղիշե Մելիքյանը գլխավորեց հայկական թիմը

«Արարատ-Արմենիան» պարտվում է «Լոռիին» և մնում 2-րդ հորիզոնականում, «Նոան» ուժեղ էր «Ալաշկերտից» (տեսանյութ)

Առաջատարը կխաղա իր ամենաանհարմար մրցակցի հետ․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 25-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը