Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
ՖԱ Փյունիկ
ՖԱ Ալաշկերտ
1 - 0 Խոսե Էնրիկե Կարաբալյո Ռոզալ - 43`
1 - 1 Տյագո Գալվաո դա Սիլվա - 70`
«Ալաշկերտը» 13 խաղից հետո վաստակել է 25 միավոր և 1-2-րդ հորիզոնականներն է բաժանում նույնպիսի ցուցանիշներ ունեցող «Արարատի» հետ: Վերջինս լրացուցիչ ցուցանիշներով առավելություն ունենալու շնորհիվ գլխավորում է աղյուսակը:
«Փյունիկը» 13 հանդիպումից հետո իր ակտիվում գրանցած 9 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:
«Ալաշկերտը» հաղթանակներ էր տոնել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում իր նախորդ 4 հանդիպումներում: Թիմը միայն 1 պարտություն է կրել (12-րդ տուրում «Արարատից»՝ 1-2) առաջնությունում իր վերջին 10 մրցավեճում՝ այդ ընթացքում գրանցելով նաև 6 հաղթանակ, 3 ոչ-ոքի:
«Փյունիկը» նախորդ՝ 16-րդ տուրում տոնել էր ընթացիկ առաջնությունում իր առաջին հաղթանակը՝ հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Շիրակի» դարպասը: Թիմը մինչ այդ 3 անընդմեջ պարտություն էր կրել: «Փյունիկն» արդեն 6 ոչ-ոքի է գրանցել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում՝ այդ ցուցանիշով լինելով առաջատար:
Կողմերի միջև առաջնության շրջանակում կայացած վերջին 5 խաղերում թիմերը տոնել են 1-ական հաղթանակ, 3 դեպքում ոչ-ոքի է գրանցվել:
17-րդ տուրի առաջին մրցավեճում «Լոռին» Վանաձորում 2-0 հաշվով հաղթել էր «Նոային»: Այս տուրի շրջանակում կկայանան նաև հետևյալ մրցավեճերը՝ «Վան» – «Ուրարտու» (մարտի 6, 14:00), «Շիրակ» – «Արարատ-Արմենիա» (մարտի 7, 14:00):
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո