fbpx

Ալբա. «Չեմ սիրում, երբ «Ռեալը» հաղթում է, նրանց պարտություններն ինձ ավելի հաճելի են»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է Զինեդին Զիդանի վերադարձը Մադրիդի «Ռեալ», ինչպես նաև «Արքայական ակումբի» անհաջողությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում:

«Այո, ինձ զարմացրեց Զիդանի վերադարձը «Ռեալ»: Անսովոր է, երբ մարզիչը վերադառնում է իմ 9 ամիս անց:

Ես միշտ ասել եմ, որ չեմ սիրում, երբ «Ռեալը» հաղթում է ինչ-որ խաղում: Եթե նրանք պարտություն են կրում, ինձ համար դա ավելի լավ է: Այդ զգացողությունն ունեմ դեռ փոքր տարիքից, բայց ես չեմ կրծում եղունգներս և հույս փայփայում, որ նրանք կպարտվեն: Այդ առումով ես շատ հանգիստ եմ:

«Ռեալը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ լինելով ֆավորիտ թղթի վրա, բայց «Այաքսը» ավելի լավն էր 2 դիմակայությունների արդյունքում ու արժանի հաղթեց նրանց: Մյուս ֆավորիտները նույնպես անհաջողություն կրեցին»,-ասել է իսպանացի պաշտպանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալը» ռեկորդային տրանսֆերային շուկա կանցկացնի

Մեսի․ «Կցանկանամ, որ Վալվերդեն շարունակի աշխատել թիմում»

Աղբյուր․ Եվրոպա լիգայի եզրափակիչից հետո «Ռեալը» նոր առաջարկ կանի Ազարի համար

Ովքե՞ր են ամենաշատ հաղթական գոլերը խփել Լա Լիգայի այս մրցաշրջանում․ Մեսին 4-րդն է

Ի՞նչ ֆուտբոլ դիտել այսօր․ Գավաթային եզրափակիչներ ու Ա Սերիայի վերջին տուր

Աղբյուր․ «Նապոլին» մերժել է «Ռեալի» «յուղոտ» առաջարկը Կուլիբալիի տրանսֆերի համար

Մեսիի բոլոր 36 գոլերը Լա Լիգայում՝ 1 րոպեի ընթացքում (տեսանյութ)

«Տոտենհեմը» ցանկանում է գնել Ասենսիոյին, «Ռեալը» աստղաբաշխական գումար է պահանջում

Լիոնել Մեսին՝ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

Մեսին 1՝ շատ դիպուկ նախադասությամբ ամփոփել է «Լիվերպուլի» հետ պատասխան խաղը

«Ռեալը» զարմանք է արտահայտել Պոչետինոյի խոսքերի վերաբերյալ

Մեսի․ «Չէի խոստացել, թե հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում»

Ալվեշ. «Ուրախ եմ, որ խուսափեցի «Ռեալ» տեղափոխվելու մղձավանջից ու ընտրեցի «Բարսելոնան»

4 առաջարկ, որ արդեն դրված է Ռամոսի սեղանին

El Chiringuito. Սերխիո Ռամոսը մտադիր է հեռանալ «Ռեալից»

Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից