fbpx
Բաժիններ

Ալբա, Ստարիջ, Լակազետ. ԵՎՐՈ Մ19-ի ամենագեղեցիկ գոլերի հավաքածուն

Երևանում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի անցկացումը հիանալի հնարավորություն է հայ ֆուտբոլասերների համար հետևել եվրոպական ֆուտբոլի ապագա աստղերի թրծմանը, ականատես լինել բաց ու գեղեցիկ ֆուտբոլի, լարված մրցավեճերի: Բայց այս առաջնության գլխավոր բարիքները քաղելու են մասնակից երկրների ֆուտբոլիստները: Նրանք լրացուցիչ մոտիվացիայով են ժամանել Հայաստան, չէ՞ որ նրանց են հետևելու եվրոպական հսկաների սկաուտները: Ոչինչ չի մնում, քան ցույց տալ լավագույն խաղը: Հավանաբար, այս գաղափարով են առաջնորդվել նաև նախորդ առաջնությունների խաղացողները, ու հեղինակվել են բազմաթիվ գեղեցիկ գոլեր, որոնցից VNews-ը փորձել է առանձնացնել ու պեղել լավագույնները: Հույս ունենանք երևանյան երեկոները նույնպես կհարստացնեն գոլերի այս գեղեցիկ թանգարանը:

 2010. Անգլիա (Մ19) 1 -3 Իսպանիա (Մ19). կիսաեզրափակիչ. Սերխիո Կանալես

Իսպանիայի խոստումնալից սերունդը այնպիսի խաղ ցուցադրեց անգլիացիների հետ խաղում, որին անգամ կնախանձեին այն ժամանակ Եվրոպայում ու աշխարհում անգերազանցելի Վինսենտե դել Բոսկեի սաները: Թեև այս խաղի բոլոր գոլերն ու առանձին դրվագները արժանի են ձեր ուշադրությանը, սակայն Ալկանտարայի տուգանայինի խաղարկումից հետո Սերխիո Կանալեսի խփած գնդակը պետք է դրվի ոչ միայն այս խաղի, այլ նաև այս առաջնության գագաթում: Պարզապես փայլուն ու արտակարգ տուգանայինի խաղարկում, որը գուցե ավելորդություն թվա, հաշվի առնելով, որ իսպանացիները արդեն հաղթում էին 2:1 հաշվով: Մինչև Ռոդրիգոն վազքով թափ էր հավաքում ու թվում էր, որ նա ուր որ է հարված կկատարի, Ալկանտարան առանց նայելու փոխանցում կատարեց չգիտես՝ որտեղից տուգանային հրապարակում հայտնված Սերխիո Կանալեսին, որը եզրափակեց երկար նախապատրաստված մտահաղացումը: Եվ իսպանացիները, վստահաբար ապահովեցին իրենց տեղը եզրափակիչում, որտեղ, ցավոք, պարտվեցին ֆրանսիացիներին:

2008. Գերմանիա (Մ19) 2 -1 Իսպանիա (Մ19). խմբային փուլ. Ժորդի Ալբա

Այս առաջնությունը իսպանացիները հիշելու միայն մեկ առիթ ունեն, ու դա Ժորդի Ալբայի գոլի պատճառով է: Այդ տարի իսպանացիները նույնիսկ չկարողացան հաղթահարել խմբային փուլը՝ իրենցից առաջ թողնելով Գերմանիային ու Հունգարիային: Հենց բունդեսթիմի հետ խաղում Ալբան հարձակվողին բնորոշ սառնասրտությամբ դարպասապահի ձեռքերի միջով գնդակը ուղարկեց դեպի դարպասը: Այս առաջնությունում Ալբայի գործողություններն ու կոնկրետ այս դրվագը ուսումնասիրելիս արդեն երևում է, թե որքան կարող է նա օգտակար լինել ձախ եզրում, նրա տեմպն ու արագությունը թույլ է տալիս օգտակար լինել թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում,  դա պարզապես այն է, ինչի մասին երազում է ցանկացած մարզիչ: Կարելի է ասել, որ հենց այս գնդակն էլ սկիզբ դրեց Ալբայի կարիերայի ոսկեզօծ հատվածին՝ նախ «Վալենսիա», այնուհետև «Բարսելոնա»:

2010. Անգլիա (Մ19) 3:2 Ավստրիա (Մ19). խմբային փուլ. Դավիդ Ալաբա

Ավստրիական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը տպավորեց այս առաջնության ընթացքում ու ապացուցեց, թե որքան բազմաֆունկցիոնալ կարող է լինել: Խմբային փուլի 1-ին տուրում տուգանայինից խփած Ալաբայի գոլը ամենատպավորիչներից էր։ Այս դրվագում դարպասապահը անկարող էր: Բայց ի վերջո ավստրիացիները պարտվեցին Անգլիային:

2017. Անգլիա (Մ19) 1-0 Չեխիա (Մ19). կիսաեզրափակիչ․ Լուկաս Նմեչա

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 60-րդ րոպեին մտավ փոխարինման, այդ պահին ոչ միայն հաշիվն էր հավասար, այլ նաև խաղը, թիմերը նույնիսկ ունեին հավասար տարածքային առավելություն, դժվար էր կանխատեսել խաղի ելքը: Երբ ընթանում էին հանդիպման վերջին՝ 93-րդ րոպեի վերջին վայրկյանները, բոլորը արդեն լրացուցիչ ժամանակի ու 11 մետրանոց հարվածաշարերի մասին էին մտածում, բայց ոչ «երեք առյուծների» ֆուտբոլիստներ Մարկուս Էդվարդը ու Լուկաս Նմեչան, որոնք էլ ուղարկեցին Անգլիային իրենց առաջին եզրափակիչ 2009-ից հետո: Նմեչայի կրնկով խփված գոլը գերեց բոլորին, իսկ Պորտուգալիայի հետ եզրափակիչում Նմեչայի հեղինակած հաղթական գնդակը ուղարկեց անգլիացիներին 7-րդ երկիրնք:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մեսին կարող է շարք վերադառնալ նախատեսվածից շուտ

Հայաստանում անցկացված ԵՎՐՈ Մ19-ի լավագույն պահերը (տեսանյութ)

Հայտնի է, թե երբ Ժորդի Ալբան կվերադառնա խաղադաշտ

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն անորոշ ժամկետով շարքից դուրս է մնացել

«Արսենալի» առաջատարներից մեկը դուրս է մնում շարքից

Դավիդ Ալաբայի հերթական գոլը տուգանայինից (տեսանյութ)

Էմերի. «Ես լավատեսական եմ տրամադրված նաև Մխիթարյանի, Նելսոնի, Ուիլոկի ու Օզիլի հարցում»

Ունայ Էմերի. «Մխիթարյանը լավ ազդեցություն ունեցավ խաղի վրա»

Պաշտոնական․ Դանիել Ստարիջը նոր ակումբ ունի

Ստարիջը տեղափոխվում է Թուրքիա

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է հեռանալ թիմից

«Արսենալի» 2 ֆուտբոլիստ թարմացրել է պայմանագիրը

Իսպանիայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները պարգևետրվեցին. VNews-ի ֆոտոշարքը

Բաղձալի հաջողություն, հիասթափության արցունքներ. VNews-ի ֆոտոշարքը ԵՎՐՈ Մ19-ի եզրափակիչից

Իսպանիայի Մ19 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչում 11-մետրանոցներով հաղթեց ֆրանսիացիներին (տեսանյութ)