Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի - VNews
Բաժիններ

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:

Մարությանը պատմել է, որ շենքի սեյսմակայունությունը թույլ չի տա վերանորոգել մարզադպրոցը, իսկ խնդրի համալիր լուծումը նոր շենք կառուցելն է:

Նոր շենքի տեղանքի վերաբերյալ դեռևս հստակ որոշում չկա ընդունված, բայց այն ցանկանում են կառուցել սպորտային միջավայրում: Այս պահին դիտարկվում է «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքը:

Կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս դպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Կոսմետիկ նորոգումը եղել է շուրջ 20 տարի առաջ: Մարզադպրոցը ունի շուրջ 200 սան: Այստեղ են մարզվում նաև Հայաստանի հավաքականի անդամները:

Շենքային և գույքային պայմանները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, այլև հնարավորություն չեն տալիս մարզիկներին լիարժեքորեն մարզվել:

Քաղաքապետարանից հաստատում են. Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի հիմնանորոգումը անհնար է

Առավել մանրամասն՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: