Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

IMG 9675 - Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

«Արարատի» գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սաֆարյանն «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (1-3) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Խաղը ցույց տվեց, որ մեր թիմը նորմալ մարզավիճակում է գտնվում: Կար պայքար, խաղալու և հաղթելու ցանկություն: «Ալաշկերտը» փորձառու ֆուտբոլիստներով համալրված թիմ է: Ոչ ոք չի կասկածում նրանց պոտենցիալի վրա: Համենայն դեպս, տղաները շատ աշխատանք կատարեցին, որ դրական արդյունք ունենանք:

Ուզում եմ ասել, որ մենք հետագայում էլ պետք է վստահությունն ավելացնենք, կարողանանք այս մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի, գրագետ ֆուտբոլ ցուցադրել: Շնորհավորում եմ «Ալաշկերտին» հաղթանակի կապակցությամբ:

Երբ «Ալաշկերտն» առաջ անցավ հաշվի մեջ, «Արարատը» հետագայում հարձակման գծում բավականաչափ ակտիվ չէր: Ինչո՞վ դա կպայմանավորեք:

-Դա նրանից էր, որ մրցակիցը շատ կազմակերպված, գրագետ ֆուտբոլ էր ցուցադրում: Պատահական չէ, որ Հայաստանի չեմպիոնն է և ունի փորձառու մի շարք ֆուտբոլիստներ: Բնական է, որ դժվար է նրանց դեմ խաղում վտանգավոր գրոհներ կազմակերպել: Այդուհանդերձ, մենք տեսնում ենք մեր թիմի առաջընթացը: Պետք է հույսներս դնենք մեզ վրա, չնայենք ուրիշ թիմերին, կենտրոնանանք մեր խաղի վրա:


    • Ընթերցեք նաև

«Ալաշկերտն» ընդհանուր 0-6 հաշվով պարտվեց «Սելթիկին», բայց հրաժեշտ չի տալիս Եվրոպային (տեսանյութ)

«Սելթիկը» կրկին հաղթում է 3:0 հաշվով, բայց այս անգամ դեռ առաջին խաղակեսում (տեսանյութ)

ՉԼ. «Սելթիկ»-«Ալաշկերտ». մեկնարկային կազմերը հայտնի են

Բարձրագույն խումբ. Ամառային բոլոր տրանսֆերները (թարմացվում է)

«Ալաշկերտը» մարզվել է «Սելթիկ Պարկ» ստադիոնում, իսկ մամուլի ասուլիսը չի կայացել (ֆոտոշարք)

«Արարատի» երկրպագուները պահանջում են Արկադի Անդրեասյանին անհապաղ հեռացնել թիմից

ՀՖՖ-ն պատասխանել է «Փյունիկի» հայտարարությանը

«Արարատը» նույնպես իր դժգոհությունն է հայտնել ՀՖՖ-ի գործունեության վերաբերյալ

Հայաստանի գավաթ. կայացավ 2018/19 մրցաշրջանի խաղարկության վիճակահանությունը

«Գանձասար-Կապանը» եվրոգավաթում անցկացրել է 11 խաղ՝ կրելով 10 պարտություն

Արտակ Եդիգարյանը ստացել է «Ոսկե խաղակոշիկը»

Վարուժան Սուքիասյանի թիմերը մտահոգիչ վիճակագրություն ունեն եվրոգավաթներում

Վարուժան Սուքիասյանի հետխաղյա մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Սելթիկ». Հյուրերի հաղթական խաղակեսը (ֆոտոշարք)

«Ալաշկերտ» – «Սելթիկ». մրցակցի բարձր կարգն իրենն ասեց. 0-3

«Ալաշկերտ» – «Սելթիկ». Առաջին խաղակեսի ավելացրած ժամանակին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ (տեսանյութ)