fbpx
Բաժիններ

Ալեգրի. «Ռոնալդուն ու Դիբալան կարող են խաղալ միասին»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Սասուոլոյի» նկատմամբ հաղթանակից հետո խոսել է Պաուլո Դիբալայի՝ խաղաժամանակ չստանալու հետ կապված իրադրության մասին, որը մեծ աղմուկ է ստացել Իտալիայում:

«Գովեստի խոսքեր եմ ասել թիմին՝ դարպասն անառիկ պահելու համար, ինչը շատ կարևոր է: Մենք լավ մարզավիճակում ենք:

Ռոնալդուն և Դիբալան կարող են խաղալ իրար հետ, ու նրանք դա կանեն: Բայց յուրաքանչյուրը պետք է շատ աշխատի, որպեսզի թիմը հաշվեկշռված լինի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ում դեմ ես խաղում: Եթե մրցակիցներդ փակում են գոտիները, պետք է նրանց շուրջ փոխանցես: Եթե տարածություններ են թողնում, պետք է նրանց արանքով փոխանցես: «Սասուոլոն» ուժեղ կիսապաշտպանություն ունի, ուստի ես այդ կերպ թիմին հաշվեկշռվածություն ապահովեցի:

Խաղացողները հիասթափված են, բայց յուրաքանչյուր անգամ պահեստայինների նստարանին նստելիս պետք է վերալիցքավորեն մարտկոցները և վերգտնեն ճիշտ վերաբերմունքը գործի նկատմամբ: Տարբեր խաղացողներ տարբեր հատկանիշներ ունեն: Դիբալան խաղում է այն նույն դերը, ինչ անցած ու նախանցած տարի:

Ուղղակի մենք ունենք Ռոնալդու, ով ավելի շատ հարձակվող է: Մեզ մարդ է պետք մրցակցի տուգանային հրապարակում: Ռոնալդուն ու Դիբալան կարող են խաղալ իրար հետ, դա կախված է իրավիճակից: Ռոնալդուն խաղացել է Բենզեմայի ու Բեյլի հետ: Ամեն ոք ունի ճիշտ խաղընկերոջ կարիք: Օրինակ, Մարիո Մանջուկիչը շատ օգտակար է Դիբալայի ու Ռոնալդուի համար»,-ասել է Ալեգրին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Միլանի» նախագահ. «Մենք համաշխարհային գրանդ ենք, իսկ «Յուվենտուսը»՝ իտալական»

Աղբյուր. «Բարսելոնան» մոտ է «Յուվենտուսի» կիսապաշտպանի ձեռքբերմանը

«Յուվենտուսը» թույլ կտա, որ Պյանիչը հեռանա

«Հիգուայինը աշխարհի 3 լավագույն հարձակվողներից մեկն է». Նեդվեդ

Հայտնի է, թե երբ Մաուրիսիո Սարին կվերադառնա

«Յուվենտուսը» ցանկանում է աննախադեպ գործարք իրականացնել ՊՍԺ-ի հետ

Ռիբերի. «Ես չեմ եկել այստեղ Ռոնալդուի հետ մրցակցելու համար»

Ռոնալդուն նշել է այն թիմերին, որոնց մերժել է 2003 թվականին

Ռոնալդուն չի բացառում, որ կմասնակցի ԱԱ-2022-ին

«Բարսելոնան» մերժել է «Յուվենտուսի» առաջարկը

«Յուվենտուսը» ցանկանում է փոխել իր խաղերի ժամանակացույցը

Ռոնալդու. «Ես շատ եմ հիանում Մեսիի կարիերայով»

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Ռոնալդուն նշել է «Ռեալից» հեռանալու գլխավոր պատճառներից մեկը

Ռոնալդու. «Հիմա նրանք, որոնք ոչինչ ցույց չեն տալիս, արժեն 100 մլն»

«Յուվենտուսը» առաջարկում է «Բարսելոնային» 3 ֆուտբոլիստի 2-ի դիմաց