fbpx

Ալեգրի. «Յուվենտուսի» համար «Յանգ Բոյզի» հետ հանդիպումը «Ինտերի» դեմ խաղից կարևոր է

Իտալիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Թուրինում, որտեղ տեղի «Յուվենտուսը» կհյուրընկալի «Ինտերին»: «Ծեր Սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խաղից առաջ կիսվել է սպասելիքներով:

«Ինտերն այն թիմն է, որը վերջին ժամանակներում զգալի առաջընթաց է գրանցել: Նրանք «Նապոլիի» հետ մեր գլխավոր մրցակիցներն են համարվում սկուդետոյի համար պայքարում: Սակայն մեզ համար չորեքշաբթի օրը կայանալիք «Յանգ Բոյզի» հետ հանդիպումն ավելի կարևոր է, քանի որ այնտեղ պետք է պայքարենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլն առաջին հորիզոնականում ավարտելու համար:

«Ինտերի» դեմ հանդիպումը սովորական խաղ է լինելու: Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես են գործերն ընթանում մրցակիցների մոտ, մենք պետք է կենտրոնանանք սեփական խաղի վրա» ,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» թվիթերյան էջը:

«Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը  կարող եք դիտել «5-րդ ալիքի» ուղիղ եթերում, դեկտեմբերի 7-ին, ժամը 23:30-ին:

Quiz. Կրե՞լ է «Յուվենտուսի» և «Ինտերի» մարզաշապիկը, թե՞ ոչ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոնալդու․ «Չեմպիոն Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում․․․ Լավագույնը Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում»

Կլոպը առաջարկ է ստացել «Յուվենտուսից» ու արդեն պատասխանել է

Ռոնալդուն պատահաբար հարվածել է որդուն Իտալիայի առաջնության գավաթով (տեսանյութ)

Ռոնալդուն «Յուվենտուսին» ասել է, թե որ մարզչին է ցանկանում տեսնել ակումբում

«Նապոլին» խոշոր հաշվով պարտության մատնեց «Ինտերին» (տեսանյութ)

Մանջուկիչի գոլն «Ատալանտային» զրկեց հաղթանակից (տեսանյութ)

«Յուվենտուսը», «Տոտենհեմն» ու ՊՍԺ-ն կապ են հաստատել «Ռեալի» տրանսֆերային թիրախի հետ

Ռոնալդուն՝ Ա Սերիայի 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

20 ակումբ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության խմբային փուլում

Կրիշտիանու Ռոնալդուի հրաժեշտի խոսքերը Ալեգրիին

Ալեգրի. «Յուվենտուսը» որոշեց, որ առանց ինձ ակումբի համար ավելի լավ կլինի»

Մարզչական «դոմինոն», որ կարող է Զիդանին «հեռացնել» «Ռեալից»

Գվարդիոլան՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին. «Չգիտեմ, թե որքան պետք է կրկնեմ նույն բանը»

Սկալոնին չի հայտավորի իր աստղային հարձակվողին Ամերիկայի գավաթի համար

«Յուվենտուսը» գտել է գլխավոր մարզչի հիմնական թեկնածուին

Իկարդիի համոզիչ պատասխանը «Յուվենտուս» հավանական տեղափոխության մասին լուրերին