fbpx

Ալեգրին ասել է, թե ինչն է միավորում Ռոնալդուին ու Իբրահիմովիչին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին զուգահեռներ է անցկացրել Կրիշտիանու Ռոնալդուի ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի միջև:

«Մտածողության տեսանկյունից Ռոնալդուն ավելի ուժեղ է, քան որևէ մեկը: Ամեն օր նա իր առաջ նոր նպատակներ է դնում ու օրվա ավարտին հասնում դրանց: Ֆուտբոլիստը, որը հաղթել է ամեն ինչ, ինչ հնարավոր է 34 տարեկան հասակում, դժվար է անընդհատ զգալ հաղթանակների քաղց: Դա Ռոնալդուի մասին չէ: Նրա տրամադրվածությունը ֆենոմենալ է: Մենք բոլորս Ռոնալդուից սովորելու բան ունենք, այդ թվում` ես, չէ՞ որ ամեն օր չէ, որ հաջողվում է աշխատել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ:

Օրինակ, շաբաթ օրը կայացած մարզման ժամանակ մենք հանդիպում անցկացրինք խաղացողների միջև: Ռոնալդուն հիանալի ժամանակ անցկացրեց, բայց նրա ուրախության պատճառը այդ խաղում հաղթանակն էր: Ես այդ նույնը գրել եմ Իբրահիմովիչի մասին իմ գրքում: Նրանք ուրախանում են հաղթանակների պատճառով:

Հիշում եմ Իբրահիմովիչին «Միլանում», որը հիացմունքի մեջ էր ընկնում մեկ հաջող փոխանցումից հետո: Ես նրան մի օր ասացի, որ եթե բոլորը լինեն այդքան տաղանդավոր, ինչպես նա, աշխարհում այլևս խնդիրներ չէին լինի: Ես նրան ասացի, որ նա միակն է, որը կարող է իրեն մեկ գծի վրա դնել մյուս ֆուտբոլիստների հետ, քանի որ հենց այդպես պետք է վարվի լավագույն ու ամենատաղանդավոր ֆուտբոլիստը:

Մյուս ֆուտբոլիստներին դժվար է հասնել նրանց մակարդակին, այդ պատճառով պետք է խոնարհ լինել, որպեսզի հեշտացնես նրանց առջև դրած առաջադրանքները: Դա ամբողջ կյանքի ճշմարտությունն է, ոչ միայն ֆուտբոլի»,-ասել է Ալեգրին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոնալդուի առատաձեռնությունը հունական հանգստավայրը լքելուց առաջ

Իբրահիմովիչը, Ռունին և այլք կխաղան «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը

«Ազարը չի կարող փոխարինել Ռոնալդուին». Մորիենտես

Ինչ դեր է ունենալու Ռոնալդուն՝ Սարիի «Յուվենտուսում»

Լավագույն 4 ֆուտբոլիստները պատմության մեջ՝ ըստ Մբապեի

Ռոնալդուին բռնաբարության գործով դատարան են կանչել

Ռոնալդու. «Անմոռանալի մրցաշրջան էր»

Ռիբերին խոսել է իր մարզական կարիերայի ամենամեծ անարդարության մասին

Ո՞ւմ շնորհանդեսն է եղել ամենամարդաշատը ֆուտբոլի պատմության մեջ

Որքան երկրպագու էր ներկա Ազարի շնորհանդեսին

Ալեգրին հայտարարել է, թե որն է լինելու իր հաջորդ քայլը

«7 չափիր, նոր հագիր». «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք չեն դիմացել «7» համարի ծանրությանը

Յուրա Մովսիսյանը կլորիկ աշխատավարձ է ստանում ՄԼՍ-ից, թեև ակումբ չունի

Forbes. Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

«Ռեալի» ֆուտբոլիստը Մեսիի ու Ռոնալդուի միջև ընտրություն կատարելիս նախընտրել է Բենզեմային

Ռոնալդու. «Չգիտեմ՝ արժանի եմ «Ոսկե գնդակին», թե ոչ»