Ալեխանդրո Գոմեսը տեղափոխվեց նոր ակումբ - VNews
Բաժիններ

Ալեխանդրո Գոմեսը տեղափոխվեց նոր ակումբ

«Ատալանտայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը տեղափոխվել է «Սևիլիա»: Այս մասին հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

32-ամյա արգենտինացու պայմանագիրն անդալուսյան ակումբի հետ կլրանա 2024 թվականի հունիսի 30-ին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Սևիլիան» խաղացողի տրանսֆերի դիմաց կվճարի 5,5 մլն եվրո, ևս 3 մլն եվրո նախատեսված է հավելավճարների տեսքով: Գոմեսը վերջերս կոնֆլիկտ էր ունեցել «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ:

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն «Ատալանտայում» խաղում էր 2014 թվականից: Նա Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցած 10 մրցավեճում իր ակտիվում է գրանցել 4 գոլ և 2 արդյունավետ փոխանցում: 2017 թվականից հանդես է գալիս Արգենտինայի ազգային թիմում: Գոմեսն ավելի վաղ խաղացել է «Սան Լորենցո», «Կատանիա», «Մետալիստ» և այլ ակումբներում:

«Սևիլիան» Լա Լիգայի 2020/21թթ․ առաջնությունում անցկացրած 19 խաղից հետո վաստակել է 36 միավոր ու զբաղեցնում է աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Մրցաշարի առաջատարը 47 միավոր ունեցող Մադրիդի «Ատլետիկոն» է:

Կոկորինը «Ֆիորենտինայում» համար է ընտրել, որով նախկինում երբեք չեն խաղացել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլան հաստատեց. «Նա կխաղա «Բարսելոնայում»

Անսպասելի տրանսֆեր Հայաստանում. Հարձակվողը երկու շաբաթ անց փոխեց թիմը

Իտալացի կիսապաշտպանը՝ Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում

Արթուր Միրանյանը պայմանագիր է կնքել հայկական ակումբի հետ (տեսանյութ)

«Ատալանտան» հաղթեց ու շրջանցեց «Ռոմային» (տեսանյութ)

Տուխել․ «Երբ ՊՍԺ-ում էի, նրան հրավիրելու համար մեծ ուժեր ծախսեցինք, բայց՝ ապարդյուն»

«Բարսելոնան» հաղթեց «Սևիլիային» ու շրջանցեց «Ռեալին» (տեսանյութ)

«Սևիլիա» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Պետրոս Ավետիսյանը վերադառնում է Հայաստան. պայմանագիրն արդեն ստորագրված է

«Ռեալը» կարող է հրաժարվել իր աստղից, եթե հաջողվի համաձայնության գալ Մբապեի հետ

Ով է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը՝ ըստ Խուլեն Լոպետեգիի

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

Նոր սկանդալ «Ատալանտայում». ինչու Գասպերինին փոխարինեց Իլիչիչին

3 պատճառ՝ մեկ նախադասությունում. Հալանդի վերաբերյալ «Բորուսիայի» պատասխանը

«Մանչեսթեր Սիթին» 115 միլիոն է առաջարկելու իր նախկին ֆուտբոլիստների որդիների համար

Պետրոս Ավետիսյանը չմնաց Ռուսաստանում