fbpx

Ալեքսանդր Կարապետյան․ «Զարմացած էի տարվա լավագույն ֆուտբոլիստների թվում հայտնվելու կապակցությամբ»

Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկորնի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը VNews.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է այն փաստին, որ երկրի՝ 2018թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

31-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարի 2 հանդիպման է մասնակցել ընտրանու կազմում՝ Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում մեկական անգամ գրավելով Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների դարպասները։ Ընդ որում, փորձառու հարձակվողը 2 դեպքում էլ աչքի է ընկել փոխարինման մտնելուց հետո։

«Զարմացած էի տարվա լավագույն ֆուտբոլիստների թվում հայտնվելու կապակցությամբ, քանի որ ընդամենը 2 խաղի էի մասնակցել հավաքականում։

Ես երկար էի սպասել իմ հնարավորությանը և երբ հրավիրվեցի հավաքական, ցուցադրեցի իմ լավագույն որակները։ Ես կշարունակեմ նույն տեմպով։ Վստահ եմ իմ կարողությունների վրա և ամեն ինչ կանեմ հավաքականին օգնելու համար»,- ասել է Կարապետյանը։

Հավելենք, որ նա ճանաչվել էր նաև Լյուքսեմբուրգի նախորդ առաջնության 2-րդ լավագույն ռմբարկու՝ դառնալով 29 գոլի հեղինակ։

Կարապետյանի հետ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք վաղը։

Դավիթ Մանոյանը տեսադաշտից դուրս էր․ Որտե՞ղ է հիմա և ի՞նչ մտքեր ունի Հայաստանի հավաքականի թեկնածուն

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հենրիխ Մխիթարյանը, ի հիշատակ Ցեղասապանության զոհերի, գրառում է կատարել (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

«Դիեգո Ռոսի Մարաշլյանի հարցը այս պահին փակ է». Արմեն Մելիքբեկյան

«Փյունիկ» – «Լոռի» հանդիպումն ընդհատվեց երկրպագուների ակցիայի հետևանքով (տեսանյութ)

Արթուր Վանեցյան. «Ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն չի նախատեսվում» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. Մոռացված տղայից մինչև հավաքականի փրկիչ (տեսանյութ)

Ինչո՞ւ եք զայրանում, հավաքականի առջև որևէ խնդիր դրված չէ

ՖԱՖ-ի երթը՝ Հայաստան – Ֆինլանդիա խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վատագույն մեկնարկը ԵՎՐՈ-ի ընտրական փուլերում

Երևանյան ցրտաշունչ երեկոն՝ հավաքականի պարտության ուղեկցությամբ․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Ֆինլանդիա խաղից

Արաս Օզբիլիս. «Այսօր մինչև վերջ փորձեցինք, բայց չստացվեց» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. «Երևի պահերի իրացումը չբավականացրեց» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան. «Մեզ պետք էր միայն հաղթանակ» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանց. «Երիտասարդ մի շարք ֆուտբոլիստներ արդեն շանս են ստանում հավաքականում»

Ուղիղ. Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)