Ալեքսանդր Գրիգորյանը բացատրել է, թե ինչպիսի մարզումներ է անցկացնելու «Ուրարտուն» առաջիկայում - VNews
Բաժիններ

Ալեքսանդր Գրիգորյանը բացատրել է, թե ինչպիսի մարզումներ է անցկացնելու «Ուրարտուն» առաջիկայում

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարից հետո «Ուրարտուն» որոշ սահմանափակումներով կշարունակի մարզումները սեփական մարզաբազայում։ Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է, թե ինչ ուղվածություն են ունենալու առաջիկա մարզումները։

«Մենք սպասում էինք այդ որոշմանը, թեկուզև նման խմբային ձևով մարզվելու համար։ Առաջիկայում թիմին կբաժանենք երկու մասի, ու կմարզվենք 2 խմբով։ Այս շաբաթվա ընթացքում հիմնական խնդիրը լինելու է խաղային կարողությունները վերականգնելը, որոնք մի փոքր նվազել են այս բավական երկար դադարի ընթացքում։ Ֆուտբոլիստների շրջանում դադար է եղել ոչ թե ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսանկյունից, որովհետև, ինչպես բազմիցս նշել ենք, մենք անընդհատ աշխատել ենք այդ ուղղությամբ, այլ հենց խաղային վարժությունների տեսանկյունից, մասնավորապես երկկողմանի հանդիպումների բացակայություն է եղել, ուստի առաջիկա շաբաթների ընթացքում 2 խմբով մենք կվերականգնենք մեր կարողությունները, իսկ հետագայում արդեն կմիավորվենք ու կպատրաստվենք արդեն տակտիկապես՝ անցկացնելով երկկողմանի խաղեր։ Ֆուտբոլիստի կարիերայում նման երկար ժամանակահատված չի լինում, որ նրանք մնան առանց ֆուտբոլի։

Դեռ հայտնի չեն Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության վերսկսման ժամկետները։ Այս փուլում անպայման չէ հստակ ժամկետներն իմանալ․ այստեղ կարևոր է հետևել մարզումային սկզբունքներին։ Ընդհանուր սկզբունքներ մարզումների համար կան ոչ միայն ֆուտբոլում, այլև շատ այլ սպորտաձևերում, որոնք մարզիչներն իմանում են։ Դրանցից մեկը ծանրաբեռնվածության աստիճանական սկզբունքն է, սահուն ձևով մարզավիճակ հավաքելը, և, ամենակարևորը, չշտապելը։

Հասկանալի է՝ ֆուտբոլիստները կարոտել են ֆուտբոլը, բայց կարևոր է, որ այդ խանդավառությունը նրանց վնասվածքների չտանի։ Ամենաարդյունավետ նախապատրաստությունն աշխատանքը հստակ օրերի բաշխելով իրականացնելը չէ․ սա իրականում ոչ ոք չի կարող, այլ մարզավիճակը վերականգնելու մշտականությունը պահելն է։ Ամենակարևորը մեզ համար այն է, որ մենք վերսկսում ենք մարզումները։ Կսկսենք խաղային վարժություններով ու կվերականգնենք մեր կարողությունը»,- ասել է Գրիգորյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Փոխչեմպիոնն առաջին պարտությունը «պարգևեց» «Ուրարտուին»․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Նոա» խաղից

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց մինչ այս անպարտելի «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ուրարտու» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում

Պաշտոնական․ «Լոռին» պայմանագիր է կնքել Կլաուդիր Մարինիի հետ

«Ուրարտուն» վերջին րոպեներին հաղթանակ կորզեց «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթ. «Ուրարտու»-«Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

«2-րդ մրցաշրջանում տարօրինակ որոշումներ կայացվեցին»․ Գեորգի Պաշովը՝ «Արարատ-Արմենիայում» ելույթների և այլ թեմաների մասին

«Վանը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Հայ երկրպագուները կվերադառնան մարզադաշտ

Նոր մարզային դերբի առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Լոռի» – «Վան» խաղին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Այդ երկրից առաջին անգամ ֆուտբոլիստներ հանդես եկան Հայաստանի առաջնություններում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Մարտավարական առումով կարևոր էր «Ալաշկերտին» հաղթելը» (տեսանյութ)