-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ալեքսանդր Գրիգորյանը, որը մինչև Աբրահամ Խաշմանյանի նշանակումը հավակնում էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելուն, հայտարարել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել, սակայն նշել է, որ իրեն ժամանակ է հարկավոր՝ վերջնական որոշում կայացնելու համար։
«Փյունիկը» գլխավորելու առաջարկ եմ ստացել։ Շատ լուրջ եմ վերաբերվում այդ առաջարկին, սակայն «Տոմբովի» հետ այդպիսի սայթաքումից հետո ինձ առնվազն մեկ ամիս ժամանակ է հարկավոր՝ վերջնական որոշում կայացնելու համար։ Ամեն դեպքում կարող եմ ասել, որ կարիերաս Հայաստանում շարունակելու մտքին շատ լուրջ եմ վերաբերվում»,- Գրիգորյանի խոսքն է մեջբերում «Спорт-Экспресс»-ը՝ հղում կատարելով «РИА «Новости»-ին։
Նշենք, որ «Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13 տուրից հետո 7-րդն է մրցաշարային աղյուսակում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո