-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հավաքականի ու «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հարցազրույց է տվել SovSport-ին, որում նաև խոսել է ազգային ընտրանու մասին:
«Հավաքականում խփած յուրաքաչյուր գոլ ավելի էմոցիոնալ ես ընդունում: Չէ՞ որ պաշտպանում ես քո երկրի գույները: Հավաքականին հետևում են միլիոնավոր հայեր ամբողջ աշխարհից: Հաջող հանդիպումներից հետո քեզ սկսում են գրել Արգենտինայից, Մեքսիկայից, Լոս-Անջելեսից, Կանադայից: Դա շատ է ուրախացնում:
Ամենաշատը հիշվել է աշնանը Իտալիայի հավաքականի դարպասը խփած գոլը: Դրանից հետո ամբողջ աշխարհի հայերը հիշեցին ինձ: Ամեն մեկը չէ, որ Իտալիային գոլ է խփում: Այդ խաղում նաև կարմիր քարտ ստացա:
Այո՛, այո՛, խոստացել էի սովորել օրհներգի բառերը, ճիշտ է՝ երգելիս մի փոքր շփթովեցի ու ամեն ինչ մոռացա: Բայց գլխավորն այն է, որ տեսախցիկը ցույց տվեց, որ շարժում եմ բերանս:
Բայրամյա՞նն ու Կորյա՞նը, նրանք նաև հիանալի տղաներ են: Մենք ընկերացանք: Բայրամյանի հետ նույն սենյակում էինք: Այնտեղ մի լավ ծիծաղում էինք: Ծաղրում էինք միմյանց: Հիանալի էր: Կորյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա ինձ հետ էր խաղում, փոխանցումներ կատարում: Խադաշտում իրար լավ էինք հասկանում:
Մխիթարյա՞նը, նա ասաց, որ դեռևս պատրաստ չէ: «Ռոմայի» հետ պայմանագիր էր ստորագրում: Սպասում ենք նրան հոկտեմբերին»,-ասել է Կարապետյանը:
Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո