fbpx
Բաժիններ

Ալեքսանդր Կարապետյանը նոր ակումբ ունի

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը հաջորդ մրցաշրջանին ընդառաջ փոխում է «Պրոգրեսը» մեկ այլ լյուքսեմբուրգյան ակումբով. Հարձակվողը կտեղափոխվի «Ռասինգ Յունիոն»: Այս մասին տեղեկանում ենք wort.lu և transfermarkt.com կայքերից:

«Ռասինգ Յունիոնը» Լյուքսեմբուրգի ամենահին ակումբներից է, որ հիմնադրվել է 1907 թվականին: Այս ակումբը դարձել է երկրի առաջին առաջնության չեմպիոնը՝ 1909/10 մրցաշրջանում, ինչպես նաև հաղթել է Լյուքսեմբուրգի առաջին գավաթի խաղարկությունում՝ 1922 թվականին: Այդ հաջողությունը «Ռասինգ Յունիոնը» կրկնել է արդեն 2017/18 մրցաշրջանում: Ավարտված մրցաշրջանում Կարապետյանի նոր ակումբը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Ալեքսանդր Կարապետյանը «Պրոգրեսում» հանդես էր գալիս 2017 թվականից: Իր արդեն նախկին ակումբում անցկացրած 47 խաղում Հայաստանի հավաքականի հարձակվողը խփել է 40 գոլ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Սոչին» 3-րդ անընդմեջ խաղում ոչ-ոքի գրանցեց, Կարապետյանը կրկին մտավ փոխարինման

Ալեքսանդր Կարապետյանը ճանաչվել է «Սոչիի» ամսվա ֆուտբոլիստ

«Սոչին» պարտվեց «Զենիթին», Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Կարապետյանը՝ Մակգրեգորի հետ նմանության, Հայաստանի հավաքական հրավերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

Կարապետյան. «Անցած տարի ես հայտնվել էի Մխիթարյանի իրավիճակում, Ադրբեջանից սպառնալիքներ էի ստանում»

«Սոչին» պարտվեց մեկնարկային խաղում, Կարապետյանի պաշտոնական նորամուտը (տեսանյութ)

Պաշտոնական․ Ալեքսանդր Կարապետյանը՝ «Սոչիի» ֆուտբոլիստ

Ալեքսանդր Կարապետյանը բուժզննում կանցնի «Սոչիի» համար

Ալեքսանդր Կարապետյանը ևս մեկ գնդակ է խփել «Սոչիի» կազմում (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյանի դուբլը «Ռադնիչկիի» դեմ խաղում (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյանը դուբլի հեղինակ է դարձել «Ռադնիչկիի» դեմ խաղում

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Մխիթարյանի 600-րդ խաղն ու հավաքականի 50-րդ հաղթանակը․ 10 փաստ Հայաստան – Լիխտենշտեյն խաղից

Հայաստան – Լիխտենշտեյն. Ալեքսանդր Կարապետյանի գոլը (տեսանյութ)