fbpx

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը խոսել է «Լոռիի» հետ խաղի մասին (2-2)` անդրադառնալով խաղի 2 վիճահարույց դրվագներին, ինչպես նաև խաղից հետո ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած վիճաբանությանը:

«Ես մի բան կարող եմ ասել, այս ոչ-ոքին մրցավարը սարքեց: Չնշանակեց 11 մետրանոցը, իսկ խփված գոլի դրվագում էլ ձեռքով խաղ չկար: Խաղի ելքը վճռեց մրցավարը: Ավելացնելու բան չունեմ:

Մենք լավ խաղացինք, ունեինք առավելություն և պահեր, բայց և 2 հիմար գոլ բաց թողեցինք՝ կորցնելով կենտրոնացումը: Ճիշտ է, երբեմն թույլ էինք տալիս գրոհել, բայց հիմնականում խաղը մեր առավելությամբ էր ընթանում: Մրցավարը որոշեց, որ մենք արժանի չենք ոչ գոլին, ոչ 11 մետրանոցին:

Մրցավարի գործողությունների արդյունքում էլ խաղից հետո բռնկվեց այդ վիճաբանությունը: Իհարկե, դա ճիշտ չէ, ես դուրս եկա և հանգստացրեցի բոլորին: Այստեղ բնականաբար չկա այնպիսի անվտանգություն, որ ամեն ինչ ապահովի, պետք է ուղղակի մրցավարը արդար դատի, ով որ արժանի է, նա էլ հաղթի: Մենք վաստակել էինք հաղթանակը, բայց մեր ձեռքից խլեցին այն:

Մենք բողոք ենք ներկայացնելու, այն կքննեն: Ես կարծում եմ, որ նման մրցավարները չպետք է խաղ սպասարկեն: Իմ կարիերայում եղել է, երբ մրցավարներին ցմահ որակազրկել են: Նա չէր կարող չտեսնել 11 մետրանոցի դրվագը, քանի որ շատ մոտ էր կանգնած: Գոլի դրվագում էլ օգնականը կարող էր հուշել»,-ասել է Տարխանովը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


2 բրազիլացի ֆուտբոլիստ համալրել է «Լոռիի» կազմը

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

Իսպանացի մասնագետը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը

«Փյունիկը» 3 համալրում ունի

Հայկ Իշխանյանը հեռանում է «Լոռիից»

«Փյունիկը» Տարխանովի օրոք մնաց անպարտելի՝ համարյա հասնելով չեմպիոնության

«Փյունիկը» 3 ստուգողական խաղ կանցկացնի Սլովենիայում

Հայտնի են հայկական 3 թիմերի եվրագավաթային հանդիպումների վայրերը

3 ֆուտբոլիստ հեռացավ «Լոռիից»

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Պաշտոնական. Ռումյան Հովսեփյանը լքեց «Փյունիկը»