«Ալեքսանդրը դամբարանում 4 անգամ շուռ եկավ». Հայաստան-Մակեդոնիա խաղի գնահատականները - VNews
Բաժիններ

«Ալեքսանդրը դամբարանում 4 անգամ շուռ եկավ». Հայաստան-Մակեդոնիա խաղի գնահատականները

Հայկական ֆուտբոլի և ազգային հավաքականի գլխավոր խնդիրներից մեկը համարում են մանկապատանեկան ֆուտբոլի թերզարգացվածությունը: Մինչդեռ ուշադիր եթե նայենք, մեր թիմում ավելի շատ կաղում է ստաբիլությունը: Ախր չի կարող պամության մեջ գտնվել մի թիմ, որը 2 անգամ պարտվի թզուկ երկրի բրուտ-ատաղձագործների հավաքականին, ու 3 օր անց տանի սենսացիոն ու փառահեղ հաղթանակ ավելի զորեղ ու կարգով բարձր (համարվող) ընտրանու նկատմամբ:

Մենք հիմա պետք է հուսանք, որ Մակեդոնիան Հայաստան չի դառնա (չնայած չի էլ կարող) ու չի կարողանա ուշքի գալ այս պարտությունից, կընկնի ընկճախտի մեջ ու չի նկատի, թե ինչպես տանուլ տվեց խաղը Ջիբ-րալ-թարին ու Լիխտենշտեյնին: Ոմանք կցիտեն դասականին ու կասեն, որ «հեքիաթները կողքի բաժնում են», երեկվա 4-0-ից հետո ամեն ինչ էլ հնարավոր է:

1. Արամ Հայրապետյան – 9

Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահի համար պայքարն այլևս համարենք ավարտված: Ռոման Բերեզովսկին խաղից հետո գոհ էր նրա խաղից: Լեգենդար մարդու բարձր գնահատականն ավելի արժեքավոր է, քան ցանկացած աշխատավարձ ու տիտղոս:

Հանդիպման ընթացքում Հայրապետյանը ցույց տվեց մի շարք դրվագներում, որ գերազանցում է թե՛ Այվազովին, թե՛ Բեգլարյանին, թե՛ Մելիքսեթյանին: Նրա գրանցած սեյվերը բազմաբնույթ էին, որոնք թույլ են տալիս տղաներին Ռոմանի ժամանակվա պես գլուխները տնկած գնալ առաջ: Միակ թույլ բաղադրիչը, որը զրկում է Հայրապետյանին 10 միավորից, ոտքով թույլ և անկայուն խաղն է: Այստեղ դեռ աշխատանք կա, բայց միևնույնն է՝ շնորհակալություն, Արամ:

2. Գագիկ Դաղբաշյան – 8

Վարդան Մինասյանի օրոք հավաքականի կազմից դուրս մնացած Դաղբաշյանը վերադարձավ հենց այն պահին, երբ դա պետք էր: Հատկանշականն այն է, որ նա երևի թե առաջին անգամ իր կարիերայում համարձակորեն գրոհում էր ու գնում էր առաջ: Գրեթե բոլոր մնացած դեպքերում նա խուսափում էր գրոհելուց և նախընտրում էր մնալ թիկունքում: Արդյունքները, ցույց են տալիս, որ առանձնապես դրանից ոչինչ չէր փոխվում:

Մակեդոնիայի հետ տնային խաղում Գագիկն իր խաղով ապացուցեց թիմակիցներին, մարզիչներին, երկրպագուներին, ու, ամենակարևորը, ինքն իրեն, որ նա կարող է գրոհել ու գնալ առաջ, բարձրից փոխանցումներ կատարել, մի խոսքով՝ միայն պաշտպանությունում չնստել: Եվ ուրեմն՝ շնորհակալություն Գագիկ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մխիթարյանի գնահատականները «Ուդինեզեի» դեմ խաղում

Ֆոնսեկա. «Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ կասկածներ ունեմ»

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Ուդինեզեի» հետ խաղում

Բոլոր ճանապարհները բերեցին Հռոմ. Ինչու Մխիթարյանը ճիշտ վարվեց՝ մնալով «Ռոմայում» ու հեռանալով «Արսենալից»

Կամո Հովհաննիսյանը իր առաջին գոլն է խփել «Կայրաթում» (տեսանյութ)

Ամեն ինչ դեռ առջևում է. Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները «Ռոմայում» (տեսանյութ)

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ

Մխիթարյան․ «Ուզում ենք՝ «Ռոման» լինի թոփ-ակումբ, ունենա հաղթանակներ և նվաճի տիտղոսներ»

«Միշտ ուզում ենք «Ռոմայում» տեսնել Միկիի պես ֆուտբոլիստների»․ Ակումբի գլխավոր տնօրեն

«Ռոման» պաշտոնական հայտարարություն է տարածել Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

Մխիթարյանը և թիմակիցները նախապատրաստվում են «Ուդինեզեի» դեմ խաղին (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանի գործողություններն ընդդեմ «Միլանի» (տեսանյութ)

Մխիթարյանը՝ 21-րդ դարում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների ցանկում

Աղբյուր. Մխիթարյանը կմնա «Ռոմայում» մինչև օգոստոս

Մխիթարյանի ելույթի գնահատականը «Միլանի» դեմ խաղում

«Միլանը» հաղթեց «Ռոմային», Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)