Ալին՝ իր վրա կատարված հարձակման մասին. «Դա սարսափելի էր» - VNews
Բաժիններ

Ալին՝ իր վրա կատարված հարձակման մասին. «Դա սարսափելի էր»

Ինչպես արդեն հաղորդել էինք՝ մայիսի 12-ին 2 զինված անձինք ներխուժել էին «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիի տուն, թալանել ու ծեծել ֆուտբոլիստին: 24-ամյա խաղացողն արդեն այսօր անդրադարձել է միջադեպին ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար:

«Շնորհակալ եմ բոլորից հաղորդագրությունների համար: Դա սարսափելի էր, բայց մեզ մոտ այժմ ամեն ինչ կարգին է: Անչափ շնորհակալ եմ աջակցության համար», – գրել է անգլիացին իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ կողոպուտի ժամանակ ֆուտբոլիստը եղել է տանը՝ իր ընկերուհու ու 6 ընկերների հետ բիլիարդ խաղալիս։ Զինված անձինք հարվածել են Ալիի դեմքին, մարմնական վնասվածքներ է ստացել նաև ֆուտբոլիստի ընկերներից մեկը։

Գողերը վերցրել են Richard Mille-ի և Audemar Piguet-ի արտադրության թանկարժեք ժամացույցներ, Ալիի ընկերուհուն պատկանող զարդեր։

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ հանցագործության կասկածանքով ոչ ոք դեռևս չի ձերբակալվել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դելե Ալիին ծեծել ու թալանել են սեփական տանը

Ինչպես է Դելե Ալին տոնում իր տարեդարձն ինքնամեկուսացման ընթացքում (ֆոտո)

Ալին, Ուոքերն ու Մահրեզը փաբում զվարճացել են, մինչդեռ կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել

Մոուրինյոն բացատրել է Ալիի պահվածքը փոխարինումից հետո (տեսանյութ)

Մոուրինյո. «Ալին հասկանում է, որ հիմար կատակ է արել»

Դելե Ալիի անզգույշ կատակը ռասիստական դրսևորում է ընկալվել (տեսանյութ)

Դելե Ալին՝ Էրիկսենի հեռանալու մասին․ «Տխուր սմայլիկ եմ ուղարկել նրան»

Մոուրինյոն՝ Դելե Ալիին. «Դու Ալի՞ն ես, թե նրա եղբայրը»

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին գտել են անգիտակից վիճակում (լուսանկար)

Վիճակագրությունն է խոսում. Մխիթարյանը գերազանցում է Դելե Ալիին

Մաուրիսիո Պոչետինոն նոր լուրեր է ստացել ակումբի լազարեթից

«Տոտենհեմի» ձախորդությունները շարունակվում են․ առաջատարներից ևս մեկը շարքից դուրս է մնացել

«Պատրաստ ենք պատժել «Բարսելոնային». Ալի

«Բարսելոնան» «Տոտենհեմին» հաղթելու 5, և չհաղթելու առնվազն 1 պատճառ ունի

Անհավանական թռիչք. Թոփ-20 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը շատ է բարձրացել

Անգլիայի հավաքականը մեկ ոտքով արդեն կիսաեզրափակչում է (տեսանյութ)