fbpx
Բաժիններ

Ալիսոնը նշել է, թե ինչու չի նվաճի «Ոսկե գնդակը»

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերն անցկացրած ֆանտաստիկ մրցաշրջանից հետո «Ոսկե գնդակի» հավակնորդներից է: Բրազիլացին ԱՊԼ-ի 21 խաղում դարպասն անառիկ է պահել՝ նվաճելով «Ոսկե ձեռնոց» մրցանակը, իր թիմի հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ հիմա դուրս է եկել Ամերիկայի գավաթի եզրափակիչ՝ մրցաշարում իր դարպասն անառիկ պահելով բոլոր՝ 5 խաղերում:

«Ես սահմանափակվում եմ իմ աշխատանքը կատարելով: Շատ ֆուտբոլիստներ են հավակնում «Ոսկե գնդակը» նվաճելուն: Ես չեմ հաղթի այդ մրցանակը, որովհետև դարպասապահ եմ», – բրազիլացու խոսքերն է փոխանցում Mirror-ը:

Ֆուտբոլի պատմության մեջ միակ դարպասապահը, որ նվաճել է «Ոսկե գնդակը»՝ Լև Յաշինն է, որ մրցանակը ստացել է 1963 թվականին: Իսկ վերջին դարպասապահը, որ հայտնվել է «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն եռյակում՝ Մանուել Նոյերն է՝ 2014 թվականին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կլոպը պատասխանել է «Յունայթեդի» 10-ամյա երկրպագուի նամակին

Հայտնի է՝ որքան ժամանակ բաց կթողնի Նգոլո Կանտեն

Յենս Լեմանն ասել է՝ ինչի հաշվին իր անպարտելի «Արսենալը» կհաղթեր այս «Լիվերպուլին»

Վերներ. «Այդ ակումբի հետաքրքրությունն իմ հանդեպ՝ մեծ հպարտության առիթ է»

Մեսին խոսել է «Ատլետիկոյի» հաղթանակի մասին «Լիվերպուլի» նկատմամբ

Վան Դեյկ. «Խուճապի մատնվելու կարիք չկա»

Գուլիտ. «Վան Դեյկը սարսափելի խաղաց «Ատլետիկոյի» դեմ»

Ռոբերտսոն. «Ատլետիկոն» այնպես էր տոնում, կարծես հաղթել էր դիմակայությունում»

Կլոպ. «Մանեին վախից փոխարինեցի. նրա մեկ շնչից մրցակիցը տապալվում էր խոտածածկին»

«Ատլետիկոն» Մադրիդում առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ)

«Վան Դեյկը պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ռուդ Գուլիտ

Սաուլը բացեց հաշիվն «Ատլետիկո» – «Լիվերպուլ» խաղում (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդ» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

Կլոպ․ «Չէի ցանկանում որևէ ճնշում գործադրել Սարիի վրա, հարգում եմ նրան»

Ջեյմի Կարագերը սկանդալային առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիի» որակարզկման վերաբերյալ

#ՉԼ_1/8. «Չոլոյի» զինվորներն ընդդեմ անպարտելի «Լիվերպուլի»