Ալկանտարայի հուզիչ հրաժեշտը «Բավարիային» - VNews
Բաժիններ

Ալկանտարայի հուզիչ հրաժեշտը «Բավարիային»

«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հուզիչ հրաժեշտ է տվել մյունխենյան ակումբին նախքան «Լիվերպուլ» տեղափոխությունը:

«Այո, ես ընդունել եմ կարիերայիս ամենաբարդ որոշումը: Ես կավարտեմ այս գլուխը մի հիանալի ակումբում, որտեղ աճել եմ որպես ֆուտբոլիստ վերջին 7 տարվա ընթացքում: Հաղթանակներ, ուրախություն, բայց նաև բարդ ժամանակներ: Բայց ամենաշատը հպարտ եմ, որ եկել եմ Մյունխեն մի երազկոտ տղա, բայց կհեռանամ այս ակումբի պատմությամբ ու մշակույթով լցված: Այստեղ սովորեցի սիրել ավանդույթները, որոնցից հիմա բաժանվում եմ, բայց դրանք երբեք չեմ մոռանա: Հիանալի պահեր եմ ապրել այս քաղաքում: Այս ամբողջ ընթացքում ինձ հետ է եղել իմ բավարական ընտանիքը, որը ինձ հիանալի է վերաբերվել ու որի սերը զգացել եմ ամեն վայրկյան:

Իմ որոշումը բացառապես սպորտային է: Որպես ֆուտբոլիստ ցանկանում եմ նոր մարտահրավերներ ունենալ, որպեսզի աճեմ: «Բավարիան» միշտ կլինի իմ տունը: Շնորհակալություն»,-ասել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

«Լիվերպուլը» հաստատել է, որ Վան Դեյկը ծնկի վիրահատության կենթարկվի

Վան Դեյկն ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ

«Բավարիան» հաղթեց, Լևանդովսկին ու Մյուլերը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Էվերթոն» – «Լիվերպուլ». մեկնարկային կազմերը

Պաշտոնական․ Ուելսի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Տոտենհեմ»

Կլոպ. «Էվերթոնը» լավագույնն էր այս տրանսֆերային շուկայում»

«Բորուսիան» որոշում է ընդունել Հալանդի տրանսֆերի հարցով

«Բարսելոնան» համաձայնության է հասել Դեպայի տրանսֆերի շուրջ

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն արդեն որոշել է՝ ում է գնելու ընտրվելուց հետո

Պատմության ամենաթանկ տրանսֆե՞րը. «Յուվենտուսն» առաջարկ կանի Մբապեի համար

«Բավարիան» Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում է (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի նորեկների խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի

Մայորալ. «Զիդանը ցանկանում էր, որ ես մնայի»

«Չելսին» մտադիր է հերթական սուպերաստղին գնել

Ո՞վ է լինելու «Ռեալի» հաջորդ առաջատարը. Զիդանը երկընտրանքի առաջ է