Աստղերի խաղ Երևանում․ Մկոն, Ֆելոն, Արամեն, Խորեն Լևոնյանը և այլոք անհայտների թիմի դեմ, Բաբայանի թիմը ընդդեմ Սիմովիչի և այլ անակնկալներ - VNews
Բաժիններ

Աստղերի խաղ Երևանում․ Մկոն, Ֆելոն, Արամեն, Խորեն Լևոնյանը և այլոք անհայտների թիմի դեմ, Բաբայանի թիմը ընդդեմ Սիմովիչի և այլ անակնկալներ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Երևանում շուտով անցկացվելու է «Աստղերի խաղ», որը բաղկացած է լինելու 3 մասից:

«Աստղերի խաղը» կազմակերպելու ենք որպես հայկական բասկետբոլի տոն։ Խաղերը մեկնարկելու են մոտավորապես ժամը 5-ին և ավարտվելու են ժամը 10-ին։ Այդ բասկետբոլային տոնը մի քանի մասից է բաղկացած լինելու։ Առաջին խաղը լինելու է հայտնիների և անհայտների միջև։ Հայտնիների թիմից լինելու են որոշ աստղեր, նշանավոր մարդիկ, ինչպես օրինակ՝ Մկոն, Արամեն, Ֆելոն, Վահե Ամիրխանյանը, Խորեն Լևոնյանը Կարեն Գիլոյանը, Հրաչյա Ռոստոմյանը և այլոք։

Նրանք, ամենայն հավանականությամբ, մի փոքր թույլ կլինեն և մենք կօգնենք նրանց մի քանի պրոֆեսիոնալ բասկետբոլիստով, իսկ անհայտները կլինեն հիմնականում 16 -17 տարեկան խաղացողներ, նրանք դեռևս անհայտ են, բայց նրանց անունները մենք կլսենք մի քանի տարի հետո։

2-րդ մասը կլինի դանքերի մրցում, որը առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում։ Մեր լավագույն դանք անող բասկետբոլիստները կմասնակցեն այս փուլին։

Իսկ 3-րդ մասում կլինեն Ա լիգայի աստղերը։ Այս դիմակայությունը կբաժանվի նացիոնալ և ինտերնացիոնալ թիմերի, այսինքն, կլինեն մեր հայազգի խաղացողները և ոչ հայազգի խաղացողները։ Հետաքրքիր խաղ է լինելու, մի քանի անակնկալ էլ կլինի խաղի ընթացքում։ Ժամանակակից տեխնիկա է օգտագործվելու, հեռարձակումը լինելու է բավական բարձր որակի։ Մենք սա կոչելու ենք Բաբայանի և Սիմովիչի թիմեր, հենց նրանք էին աչքի ընկնում առաջնության ժամանակ։

Ինչ վերաբերում է կազմերին, ասեմ, որ ընդհանրապես երկրպագուների քվեարկությամբ են որոշվում կազմերը։ Բայց  որոշեցինք մենք ընտրել կազմերը, քանի որ օտարերկրացի խաղացողները այդքան էլ շատ չեն, իսկ հայազգի բասկետբոլիստների թիմը կազմելիս աշխատեցինք այնպես անել, որ բոլոր թիմերը ներկայացված լինեն և փորձեցինք ընդգրկել այն խաղացողներին, որոնք աչքի են ընկել Հայաստանի առաջնության ժամանակ։ Եթե թույլ տայինք, որ երկրպագուները քվեարկեին, ապա խաղացողների մեծ մասը կլիներ ՖԻՄԱ-ից, քանի որ ՖԻՄԱ-ն երկրպագուների մեծ բանակ ունի։

Եթե «Աստղերի խաղի» անցկացումը ավանդական դառնա Հայաստանում և այստեղ զարգանա բասկետբոլի կուլտուրան, մի քանի տարուց հնարավոր է, որ երկրպագուները քվեարկեն։ Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի այդ օրը դառնա բասկետբոլի տոն։ Խաղերը անցկացվելու են «Միկա» մարզադահլիճում։«Աստղերի խաղից» մի քանի հետո էլ կկայանան Ա լիգայի եզրափակիչները («Արթիկ»-«Արցախ» հանդիպումը առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին-խմբ) , որը կլինի այս տարվա վերջակետը։ Հույս ունեմ, որ շատ հետաքրքիր խաղ կստացվի»,-պատմեց Արա Պողոսյանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Էդգար Բաբայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել (տեսանյութ)

Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ

Բաբայանի գործակալ. «Սպասում ենք առաջարկի Բունդեսլիգայից»

Transfermarkt․ Էդգար Բաբայանը՝ Ա Սերիան ներկայացնող ակումբի ուշադրության կենտրոնում

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

Էդգար Բաբայանն ամուսնացել է (տեսանյութ)

Էդգար Բաբայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բրոնդբյուի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը

Էդգար Բաբայան. «Շատ կներե՛ք. կփորձենք՝ նման բան այլևս չստացվի»

Էդգար Բաբայանի գոլը փրկել է «Հոբրոյին» պարտությունից (տեսանյութ)

Էդգար Բաբայան. «Հենոն ուժեղ է, բայց մենք պետք է փորձենք առանց նրա էլ լավ խաղալ» (տեսանյութ)

Էդգար Բաբայանը երկու գոլային փոխանցում է կատարել «Կոպենհագենի» դեմ խաղում (տեսանյութ)

Մարկոս Պիզելիի առաջին «զոհը» Կամո Հովհաննիսյանի թիմն էր (տեսանյութ)

Էդգար Բաբայանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել, «Հոբրոն»՝ տոնել առաջին հաղթանակը (տեսանյութ)

«Հոբրոն» գոլառատ խաղում ոչ-ոքի խաղաց, Էդգար Բաբայանը մասնակցեց խաղին

«Հոբրոն» կրկին ոչ-ոքի խաղաց, Բաբայանը մասնակցեց ամբողջ խաղին