Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի ՍՊԱԼ-ի դեմ խաղից առաջ խոսել է իր թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
Ալեգրին մեկնաբանել է Ռոնալդուի «Ոսկե գնդակի» հաղթողի ֆավորիտների թվում չհայտնվելու մասին լուրերը:
«Ռոնալդուն հանգիստ է վերաբերվում այդ լուրերին: Նա շատ լավ մարզում է անցկացրել և պատրաստ է հաջորդ հանդիպմանը:
Ես պետք է կրկնեմ իմ խոսքերը, որ Ռոնալդուն միանգամայն արժանի է հաղթել «Ոսկե գնդակը»,- Calciomercato-ն փոխանցում է իտալացի մասնագետի խոսքերը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո