Altibox Norway Chess. Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին - VNews
Բաժիններ

Altibox Norway Chess. Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

Նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի Altibox Norway Chess մրցաշարի 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի և Լևոն Արոնյանի մրցախաղն էր, որում հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով:

Կառլսենը 1,5 միավորով միանձնյա առաջատարն էր, իսկ Արոնյանը նրան զիջում էր կես միավորով: Աշխարհի չեմպիոնի հետ մրցախաղում Արոնյանն անհաջող խաղաց և 31-րդ քայլին հանձնվեց՝  կրելով մրցաշարում առաջին պարտությունը:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հունիսի 1-ին կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Վերջինս 3-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ:

Հաշտություն կնքեցին նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդն ու Դին Լիժենը, Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան:

3 տուրից հետո Մագնուս Կառլսենը 2,5 միավորով ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: 7 շախմատիստներ առաջատարից հետ են մնում մեկ միավորով: Արոնյանը մեկ միավորով Ֆաբիանո Կարուանայի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը պարտվեց Նակամուրային և լքեց մրցաշարը

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային առաջին մրցախաղում

Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն ութնյակը

Արոնյանը հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրին

Արոնյանը մեկնարկում 50 տոկոսանոց արդյունք գրանցեց

Լևոն Արոնյանը կմրցի ևս մեկ առցանց մրցաշարում

Ազգերի գավաթ. Պատվավոր մրցանակը բաժին հասավ Չինաստանի հավաքականին

Ազգերի գավաթ. Արոնյանի պարտությունը ճակատագրական եղավ Եվրոպայի հավաքականի համար

Ազգերի գավաթ. Եվրոպայի հավաքականը կրկին պարտվեց չինացիներին

Ազգերի գավաթ. Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Ազգերի գավաթ. Արոնյանի հաղթանակները նպաստեցին Եվրոպայի հավաքականի առաջընթացին

Ազգերի գավաթ. Արոնյանն ու նրա թիմակիցներն անհաջող մեկնարկեցին

Լևոն Արոնյանը կմասնակցի Ազգերի գավաթի առցանց մրցաշարին

Մագնուս Կառլսենը շախմատային սուպերմրցաշար է կազմակերպել, որը կանցկացվի առցանց

Լևոն Արոնյանը բանաստեղծություն է նվիրել Արիանային

«Պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ». Արիանա Կաոլիի ամենահիշարժան մտքերը