Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը - VNews
Բաժիններ

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց շախմատի Altibox Norway Chess միջազգային մրցաշարը:

Ավարտական՝ 10-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով 58-րդ քայլին պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին, որին առաջին շրջանում զիջել էր «արմագեդոնում»: Այդ հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակած 17,5 միավորով գրավեց 3-րդ տեղը և արժանացավ 230 հազար նորվեգական կրոնի (1 կրոնը մոտ 52,5 դրամ է):

19,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Մագնուս Կառլսենը, որը դեռ նախորդ տուրում էր անհասանելի դարձել մրցակիցների համար: Նա պարգևատրվեց 700 հազար նորվեգական կրոնով: 18,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Ալիռեզա Ֆիրուջան, որը հաղթեց Յան-Քշիշտոֆ Դուդային: Նա արժանացավ 370 հազար նորվեգական կրոնի:

15,5 միավորով 4-րդ տեղը գրաված Ֆաբիանո Կարուանան «արմագեդոնում» պարտության մատնեց Արյան Տարիին: Վերջինս 3,5 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: 5-րդ տեղը գրաված Յան-Քշիշտոֆ Դուդայի հաշվին գրանցվեց 9,5 միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը դուրս մնաց գլխավոր մրցանակի համար պայքարից

Արոնյանը շահեց Նեպոմնյաշչնու հետ անցկացրած առաջին մրցախաղը

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանը նվազեցրեց լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելու իր հնարավորությունները

Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Արոնյան․ «Պետք է ինքներս մեզ ապացուցենք՝ պայծառ ապագան, որ կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է»

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Speed Chess Championship. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

Արոնյան. «Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը»

Լևոն Արոնյան. «Մատ տեռորին» նախաձեռնության ամբողջ հասույթը փոխանցեցինք Համահայկական հիմնադրամին»

«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանը հրավիրում է մասնակցել բարեգործական միջոցառման

Լևոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն շախմատի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային