Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային - VNews
Բաժիններ

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի Altibox Norway Chess միջազգային մրցաշարի 7-րդ տուրում ուշադրության կենտրոնում Լևոն Արոնյանի մրցախաղն էր աղյուսակը գլխավորող Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Առաջին շրջանում նրանց մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի, իսկ «արմագեդոնում» հաջողությունն ուղեկցել էր Ֆիրուջային:

Ցավոք, պատմությունը կրկնվեց: Մրցակիցների նոր հանդիպումը 59-րդ քայլին կրկին ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա «արմագեդոնում» դարձյալ հաղթեց Ֆիրուջան:

«Արմագեդոնում» որոշվեց նաև Ֆաբիանո Կարուանայի և Մագնուս Կառլսենի մրցախաղի ելքը: Հաջողությունն ուղեկցեց աշխարհի չեմպիոնին: Իսկ ահա Յան-Քշիշտոֆ Դուդան առավելության հասավ Արյան Տարիի նկատմամբ:

7 տուրից հետո Ալիռեզա Ֆիրուջան 14,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Նրան 13,5 միավորով հետապնդում է Մագնուս Կառլսենը: Լևոն Արոնյանը 12 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Վաղը կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը դուրս մնաց գլխավոր մրցանակի համար պայքարից

Արոնյանը շահեց Նեպոմնյաշչնու հետ անցկացրած առաջին մրցախաղը

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանը նվազեցրեց լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելու իր հնարավորությունները

Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Արոնյան․ «Պետք է ինքներս մեզ ապացուցենք՝ պայծառ ապագան, որ կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է»

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Speed Chess Championship. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

Արոնյան. «Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը»

Լևոն Արոնյան. «Մատ տեռորին» նախաձեռնության ամբողջ հասույթը փոխանցեցինք Համահայկական հիմնադրամին»

«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանը հրավիրում է մասնակցել բարեգործական միջոցառման

Լևոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն շախմատի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»