Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում» - VNews
Բաժիններ

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Մեկօրյա հանգստից հետո Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի Altibox Norway Chess միջազգային մրցաշարի մասնակիցները կրկին մրցավեճի բռնվեցին՝ անցկացնելով նախավերջին՝  9-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը սևերով 50-րդ քայլին հաշտություն կնքեց  Արյան Տարիի հետ: Մրցախաղի ելքը վճռվեց «արմագեդոնում», որում հաջողությունն ուղեկցեց Արոնյանին: 9 տուրից հետո Արոնյանը 14,5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Մագնուս Կառլսենը պարտության մատնելով գլխավոր մրցանակի համար պայքարում իր հիմնական մրցակից Ալիռեզա Ֆիրուջային, վաստակեց 19,5 միավոր և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ դարձավ մրցաշարի հաղթող: Նա կպարգևատրվի 700 հազար նորվեգական կրոնով (1 կրոնը մոտ 52,5 դրամ է): Ֆիրուջան 15,5 միավորով ընթանում է 2-րդ տեղում:

Յան-Քշիշտոֆ Դուդայի և Ֆաբիանո Կարուանայի մրցախաղի ելքն էլ որոշվեց «արմագեդոնում»: Հաղթեց Կարուանան, որը վաստակեց 14 միավոր:

Վաղը մրցաշարը կհատի վերջնագիծը: Լևոն Արոնյանն ավարտական տուրում սևերով կմրցի Մագնուս Կառլսենի հետ, որին առաջին շրջանում զիջել էր «արմագեդոնում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը դուրս մնաց գլխավոր մրցանակի համար պայքարից

Արոնյանը շահեց Նեպոմնյաշչնու հետ անցկացրած առաջին մրցախաղը

Լևոն Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանը նվազեցրեց լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելու իր հնարավորությունները

Հաղթական մեկնարկը շարունակություն չունեցավ

Արոնյան․ «Պետք է ինքներս մեզ ապացուցենք՝ պայծառ ապագան, որ կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է»

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ շախմատի առցանց մրցաշարին

Speed Chess Championship. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

Արոնյան. «Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը»

Լևոն Արոնյան. «Մատ տեռորին» նախաձեռնության ամբողջ հասույթը փոխանցեցինք Համահայկական հիմնադրամին»

«Մատ տեռորին»․ Լևոն Արոնյանը հրավիրում է մասնակցել բարեգործական միջոցառման

Լևոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն շախմատի առցանց մրցաշարին

Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային