fbpx
Բաժիններ

Altibox Norway Chess. Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի Altibox Norway Chess մրցաշարի 2-րդ տուրում ուշադրության կենտրոնում Լևոն Արոնյանի և Մագնուս Կառլսենի մրցախաղն էր:

Սպիտակներով խաղացող հայ գրոսմայստերը թեև պարտիայի ընթացքում մեկ զինվորի առավելություն ուներ, սակայն չկարողացավ մրցախաղը հաղթական ավարտի հասցնել: 68-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին:
Կայծակնային մրցախաղում Արոնյանը 43-րդ քայլին պարտություն կրեց: 2 տուրից հետո Արոնյանը նույնքան միավոր ունի:
2 տուրից հետո վաստակած 3,5 միավորով Շահրիյար Մամեդյարովը գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նա դասական շախմատի մրցախաղում հաղթեց Վիշվանաթան Անանդին: 3-ական միավորով հաջորդ տեղերում են Մագնուս Կառլսենն ու Յույ Յանյին:

Դասական շախմատում հաջողությունն ուղեկցեց նաև Ֆաբիանո Կարուանային, որը խաղում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Մյուս 2 պարտիաներում հաղթողին որոշելու համար հարկ եղավ կայծակնային մրցախաղ անցկացնել: Յույ Յանյին պարտության մատնեց Դին Լիրենին, իսկ Ուեսլի Սոն հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին:
3-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով խաղալու է Շահրիյար Մամեդյարովի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Grand Chess Tour. Արոնյան-Լիժեն մրցախաղում առայժմ հավասարակշռություն է

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անհաջողության մատնվեց կայծակնային մրցախաղում

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առայժմ 4-րդ հորիզոնականում է

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անվստահ մեկնարկեց

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 7-րդ փուլին

Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթող

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջատարին հետապնդողների թվում է

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 6-րդ փուլին